Զգացել ենք, որ մեր վարչապետը մեզ հետ խրամատում կանգնած է․ վարչապետի աջակիցների ցույցը՝ հրապարակում - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/19/2020

Զգացել ենք, որ մեր վարչապետը մեզ հետ խրամատում կանգնած է․ վարչապետի աջակիցների ցույցը՝ հրապարակում

 Այսօր մի քանի տասնյակ զինվորականներ ու քաղաքացիականներ, բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի Հանրապետության հրապարակում՝ հաջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Մինչ այդ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, եւ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքացիներին նախապես հորդորել էին հանրահավաք չկազմակերպել՝ հաշվի առնելով ռազմական դրության եւ կորոնավիրուսի պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը։



Հանրահավաքին մասնակցող, առաջնագծում եղած զինվորներից մեկը նշեց, որ իրենց պարտված չեն զգում։ «Հայաստանում ապրելով, գիտակցում ենք, որ այդ 30 տարի պոստերից սկսած ոչ մի բան չի փոխվել, մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։ Վարչապետին վստահելով գնացել ենք կռիվ, վարչապետին վստահելով կռվել ենք մինչև վերջ էլ վարչապետին վստահելով այստեղ ենք։ Պոստերից եկել ենք, ով պոստերում եղել է, ով պոստերում չի եղել, մեր ժողովուրդն են, բայց պոստերից եկել ենք, որ ժողովրդին ասենք, որ զգացել ենք, որ մեր վարչապետը մեզ հետ խրամատում կանգնած է: Մի օրով եկել ենք, որ հանգստանանք, բայց չենք կարողանում հանգստանալ, ներքին թշնամին կռիվ ա ստեղծել»։


Հանրահավաքի մասնակիցները վիրավորված էին, որ իրենք առաջնագծում կռվում էին, Երեւանում հարձակվում են ԱԺ-ի եւ Կառավարության շենքի վրա։ Նրանք վարչապետից պահանջում են պատժել հեղինակներին: Հավաքվածները նշում էին, որ եթե հրադադար չլիներ, հավաքվածների 99 տոկոսը կզոհվեր:


«Դուք էսօր մտածում եք՝ հա դե 25 հազար հոգի... էդ զոհերի կյանքը մենք չէինք կարող երբեք հետ բերել»,- ասաց հավաքվածներից մեկը:



Քիչ անց հանրահավաքի մասնակիցներին մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մոտենալով ցուցարարներին` նա նախ շնորհակալություն հայտնեց, ապա իր խոնարհումը հայտնեց զինծառայողներին ու նրանց ընտանիքներին։


Վարչապետը նաեւ նշեց, որ երեկվանից իրազեկել են, որպեսզի հավաքը տեղի չունենա եւ խնդրեց դադարեցնել այն։ «Ես ձեզ խոստանում եմ, ես ժողովրդին չեմ դավաճանի: Ես ձեզ խոստանում եմ, երբ որ կլինի անհրաժեշտություն ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ: Բայց շատ եմ խնդրում հանրահավաքը դադարեցրեք: Ես գիտեմ, որ ՀՀ-ում ձեզ նման տասնյակ հազարավոր մարդիկ կան, ովքեր ըստ անհրաժեշտության կգան հրապարակ»,- ասաց երկրի ղեկավարը։


Փաշինյանը տեղեկացրեց, որ չի մնալու հավաքին, որպեսզի այն շարունակելու պատճառ չդառնա։


Այս հայտարարությունից հետո Փաշինյանն ուղեւորվեց կառավարության շենք, իսկ հավաքի մասնակիցները նրան ճանապարհեցին «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով։


Չնայած վարչապետի կոչին՝ հանրահավաքը որոշ ժամանակ եւս շարունակվեց։ Ոստիկանները ցուցարարներին պարբերաբար հորդորում էին դադարեցնել հանրահավաքը։

Комментариев нет: