Որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/26/2020

Որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան

 


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գիտեմ, որ Սոթքի հանքի շուրջ այսօրվա իրադարձությունների հետ կապված շատերիդ մոտ տպավորություն կա, որ ադրբեջանցիներն անարգել խախտել են ՀՀ սահմանը՝ սրանից բխող անպաշտպանության և անկազմակերվածության զգացմամբ։ Ամբողջովին հասկանում եմ։
Բայց իրականությունն այլ է։ Իրականում այս հատվածում իրականացվում են սահմանազատման աշխատանանքներ, որոնց մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի մոտ այն հատվածում, որը մտնում է ըստ նոյեմբերի 10-ի հայտարարության Ադրբեջանին անցնող Քարվաճառի շրջանի մեջ։
Այսինքն՝ ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել։ Որևէ նոր զիջում տեղի չի ունեցել։
Խնդիրն այն է, որ մեր համապատասխան գերատեսչությունները սա ճիշտ ժամանակին չեն բացատրել։ Չեն բացատրել, որ այս հատվածում տեղի չի ունեցել որևէ նոր բան, որը դուրս է նոյեմբերի 10-ի հայտարարության տրամաբանությունից։
Մոտ օրերս ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ գերատեսչությունները առավել արագ, ոչ երկիմաստ ու պարզ ներկայացնեն իրադարձությունները։
Բայց այս գրառումս սրա մասին չէ։
Պատերազմի ավարտը ծանր էր։ Նոյեմբերի 10-ի հայտարարությունից բխող հետևանքները նույնպես ծանր են։
Բայց սա ոչ մի, ոչ մի դեպքում չպիտի նշանակի, որ մենք պիտի հիասթափվենք Հայաստանից, չհավատանք Հայաստանին, չհավատանք ինքներս մեզ, մեզ համարենք անկարող կամ անհույս, հանձնվենք։
Կարող եք հիասթափվել պաշտոնյաներից, իշխանությունից, ընդդիմությունից, քաղաքականությունից, ինձանից, բայց հավատացեք Հայաստանին ու ինքերդ ձեզ։ Հանձնվել չկա»:


Комментариев нет: