«Կատարո» գինու գործարանը բաժին հասավ թշնամուն - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

11/26/2020

«Կատարո» գինու գործարանը բաժին հասավ թշնամուն

 


Պատերազմի հետևանքով Ադրբեջանի տրապետության տակ են մնացել 1-2 գինու գործարան, այդ թվում Հադրութի շրջանում գտնվող «Կատարո»-ն, որն ի դեպ, միակ գործարանն է, որն ամբողջությամբ մնացել է թշնամուն։ Մեզ հետ զրույցում Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտնեց, որ գործարանի ղեկավարները չեն հասցրել այնտեղից որևէ տեխնիկա դուրս բերել։


«Միայն մի քանի մեքենա գինի է հաջողվել փրկել։ Մնացած ամեն ինչ՝ տեխնիկան, այգիները, գինով լեցուն ցիստեռները մնացել են այնտեղ։ Մոտ 1մլն դոլարից ավելի վնաս են կրել։ Սեփականատերերի հետ քննարկումներից հետո կհասկանանք հետագա անելիքները»։


Արցախի Տող գյուղում գտնվող գործարանն իր անվանումը ստացել էր 17-րդ դարում կառուցված Կատարո վանքից: Գինու արտադրողները՝ Ավետիսյանների ընտանիքը, սկսել է զբաղվել գինեգործությամբ 2000-ականներին։ Առաջին շշալցումը եղել է 2010-ին։ «Կատարոն» գինեսերներին ներկայանում էր Կարմիր «Կատարո», Կարմիր «Կատարո» Reserve, Սպիտակ «Կատարո» և «Կատարո» Ռոզե գինիներով:«Կատարո» Ռոզեն, որը կարճ կյանք ապրեցմիայն այս տարի ամռանն էր պաշտոնապես ներկայացել հայ գինեսերներին։Այն համարում էին հայկական շուկայի եզակի գինիներից , որ պատրաստված է խաղողի միայն մեկ տեսակից՝ Խնդողնիից։ Սոմելյեների խոսքով, այն ուներ անտառային հատապտուղների ցուկատների նուրբ բույր, ծաղկային ու նեկտարի համային երանգներ:


Սոմելիե Վահան Գասպարյանի խոսքով, ի դեմս «Կատարո»- ի մենք առաջին հերթին կորցրինք մեր պատմությունը։


« Մենք կորցրել ենք Խնդողնի խաղողի սորտը, որի հիմքը խինդ բառն է։ Մենք կորցրինք մեր խինդը, մեր Արցախ աշխարհի ուրախությունը։ Թշնամու տիրապետության տակ է մնացել տտիպ տանիններով հարուստ, մուգ ռուբինի կամ մուգ սալորի գույն ունեցող արժեքավոր գինի, որի ստեղծման համար նպաստավոր պայմանները՝ հողը, կլիման, Արցախի արևը, նույնպես մնացին թշնամուն»։


Գինին արտահանում էին Հայաստան, ՌԴ, ԱՄՆ, Կանադա, Բելգիա, Անգլիա, ինչպես նաև մերձբալթյան երկրներ, որտեղ « Կատարո»-ն բարձր էին գնահատել աշխարհի հայտնի սոմելիեները:


Գինեգործարանի և խաղողի այգու զարգացման գործով զբաղվող Գրիգորի Ավետիյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմա ծանր շրջան է գործարանի համար և խոստացավ որոշ ժամանակ հետո պատասխանել բոլոր հարցերին։ Իսկ հիմա դեռ չգիտեն՝ ինչ միջոցներով, բայց գործարանը պետք է ոտքի հանել:


Էլիզա Գալուստյան. 3-րդ կուրս

Комментариев нет: