Դա բացարձակ հերյուրանք է: Իրականության հետ ոչ մի աղերս չունի: Դա արված է մեզ համար անհայտ նպատակներով: Այս մասին ArmDaily.am-ի հետ բացառիկ զրույցում հայտնեց ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով վարչապետին աջակցող ֆեյքերի ֆաբրիկա աշխատեցնելու մասին տեղեկությանը:
Հիշեցնենք, որ տելեգրամյան Մեդիապորտ ալիքը գրել է, որ ՀՀԿ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Սամվել Ալեքսանյանն իրեն պատկանող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում տևական ժամանակ է՝ Փաշինյանին աջակցող ֆեյքերի ֆաբրիկա է աշխատեցնում։ 30 համակարգչից բաղկացած սենյակից առանց հանգստյան օրերի աշխատեցնում են ավելի քան 700 ֆեյքեր, որոնք հայհոյում են ՀՀ վարչապետի ընդդիմախոսներին։ Ֆեյքերի ֆաբրիկայի աշխատակիցներին համակարգում է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։
Комментариев нет:
Отправка комментария