«Դավաճան». քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացրել «իմքայլական» պատգամավորների բակերում (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

11/29/2020

«Դավաճան». քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացրել «իմքայլական» պատգամավորների բակերում (տեսանյութ)

Mediaport թելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութեր, որտեղ քաղաքացիները «Մակունց, դավաճան», «Համազասպ, դավաճան», «Սարգիս, դավաճան» վանկարկումներով ակցիաներ են իրականացնում:



«Դուք հանձնել եք Արցախը. դավաճանել եք ժողովրդին»,- ասում են ակցիայի մասնակիցները:



Mediaport-ն արդեն հայտնել է, որ քաղաքացիները բողոքի ակցիաների շարք են սկսել «Իմ քայլ»-ի պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու և Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթին չընդդիմանալու մեջ:


Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել իմքայլական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի և Ռուբեն Ռուբինյանի բակերում:

Комментариев нет: