Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն այսօր Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանվել Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի առաջին զոհն է.«Եվ դա փաստ է: Բարոյական մեծ հարված փորձեցին հասցնել նրան Փաշինյանը և իր հետ իշխանություն կազմող ոհմակը: Մեր ազգի համար այս կրիտիկական ծանր պայմաններում սա մեծ կորուստ է: Մանվելը հայ պատմության մեջ կմտնի, որպես ազգային հերոս, ով ունենալով առողջական խնդիրներ, նաև այս պատերազմում է կռվել»:
ArmDaily.am-ի հարցին, երբ է վերջին անգամ խոսել Գրիգորյանի հետ, Շահնազարյանը նշեց, որ մի քանի անգամ այցելել է նրա մոտ հիվանդանոց.«Եվ ես առաջիններից մեկն եմ եղել, ով պաշտպանել է իրեն և խստորեն դատապարտել է ողորմելի հալածանքները: Նոյեմբերի 8-ի երեկոյան Մարտակերտում ես հանդիպեցի Մանվելի տղային՝ Կարենին, որն իր ջոկատի հետ այնտեղ էր, և հենց նոյեմբերի 8-ի երեկոյան զանգահարեցի, ինքը հիվանդանոցում էր, գիտեի, որ վիճակը մոտ է կրիտիկականի»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Комментариев нет:
Отправка комментария