Նայում եմ Նիկոլին. դժգույն ու դժբախտ դեմքով, խուլ ու վախվորած ձայնով փորձում է իրավիճակի տեր ռուսական պատվիրակությանը մի բան ասել. Լիլիթ Գալստյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/22/2020

Նայում եմ Նիկոլին. դժգույն ու դժբախտ դեմքով, խուլ ու վախվորած ձայնով փորձում է իրավիճակի տեր ռուսական պատվիրակությանը մի բան ասել. Լիլիթ Գալստյան

 ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «նայում եմ նիկոլին. փլված ու ծուռվիզ, դժգույն ու դժբախտ դեմքով, խուլ ու վախվորած ձայնով փորձում է իրավիճակի տեր ռուսական պատվիրակությանը մի բան ասել:




խեղճությունն ու պարտությունը կաթում է դեմքից, անգամ աթոռի մեջ ավելի քան փոքր է ու խեղճ: Պարտվածի ու նվաստացածի կնիքը դեմքին է, հազարների արյունն ու կորցրած հայրենիքի նզովքը խղճին:

Ուրախ չեմ, ուրախ չենք, դառնանցած եմ ու վիրավորված. այս պահին նիկոլը ոչ միայն մեր պարտության և դավաճանության, այլև մեր նվաստացված պետականության խորհրդանիշն է:

Ու հենց սրա համար ենք ասում՝ նիկոլ գնա, գնա, որ գան մարդիկ, որ պարտվածի, դժբախտի ու նվաստացի ծանրություն չունենան իրենց ուսերին ու խղճին, մարդիկ, որ կարողանան փրկել մեր մնացորդացը:

ԳՆԱ, քեզ նայել չի լինում»:


Комментариев нет: