Կանխել հայկական հուշարձանների ոչնչացումը. իտալացի գիտնականները նամակ են հղել իրենց իշխանություններին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/20/2020

Կանխել հայկական հուշարձանների ոչնչացումը. իտալացի գիտնականները նամակ են հղել իրենց իշխանություններին

 



Իտալիայի առաջատար համալսարանների գիտնականները և աշխարհի այլ համալսարանների՝ ազգությամբ իտալացի գիտնականները Լեռնային Ղարաբաղի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակ են հղել Իտալիայի իշխանություններին։

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ նրանք կոչ են արել Իտալիայի իշխանություններին համերաշխ համագործակցել միջազգային հանրության հետ` հասնելու համար քաղաքական լուծման, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի տարածքում հայերի ապրելու իրավունքը լիակատար անվտանգության և նրանց ինքնորոշման հարգանքի հիման վրա: Կոչ է արվում Իտալիայի կառավարությանը միջամտել, որպեսզի կանխվի հակամարտության ընթացքում նվաճված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը, ինչպես տեղի է ունեցել Նախիջևանում:

Комментариев нет: