Մեզ ֆեյքապետ պետք չէ. ակցիա ԱԺ-ի դիմաց - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/18/2020

Մեզ ֆեյքապետ պետք չէ. ակցիա ԱԺ-ի դիմաց

 Այսօր Ազգային ժողովի մոտ  մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անում և պահանջում պատգամավորներին միանալ իրենց և պահանջել վարչապետի հրաժարականը։



Ակցիայի մասնակիցները նշում էին, որ Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է և պետք է հեռանա:



«Մենք դեմ ենք էդ դավաճանական փաստաթղթին։ Փաշինյանն Արցախի հարցի վերաբերյալ միշտ ասել է, որ պետք է հարցնի ժողովրդի կարծիքը, բայց նա ժողովրդի մեջքի հետևում որոշում է կայացրել, և նա պետք է հեռանա։ Մեզ ֆեյքապետ պետք չէ»։


ԱԺ ընդունարան մտնելիս, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հանդիպեց ակցիայի մասնակիցներին։  Քաղաքացիները որոշ հարցեր տվեցին, թե տեղյակ եղե՞լ է, որ հողերը հանձնելու են, ինչին ի պատասխան պատգամավորը նշեց՝ ոչ։ Ցուցարարները նկատեցին, թե վարչապետը նման փաստաթուղթ է ստորագրել, իսկ խորհրդարանը, ինչպես նաեւ ԱԳՆ-ն դրա մասին տեղյակ չե՞ն եղել, Արմեն Խաչատրյանը նշեց, որ՝ ոչ.«Մենք բոլորս ենք պատասխանատու այս ամենի համար»։


Ակցիայի մասնակիցներին հարցին՝ վախենո՞ւմ են իրենցից, որ չեն իջնում բանակցելու, Խաչատրյանը պատասխանեց.«Եթե ես ձեզնից վախենամ, էլ մեկ րոպե ապրելս ինչի համար է»։


Նշենք, որ ակցիայի մասնակիները իրենց հետ բերել էինք պատգամավորների նկարները, որոնց վրա գրված են՝ մեկը 89 դավաճաններից։

Комментариев нет: