Ինչ ընթացակարգով է պատգամավորը վայր դնում մանդատը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/17/2020

Ինչ ընթացակարգով է պատգամավորը վայր դնում մանդատը

 Նիկոլ Փաշինյանի կողմից հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտնեց, որ վայր է դնում մանդատը, իսկ Վարդան Աթաբեկյանն ու Թագուհի Թովմասյանը հայտարարեցին, որ դուրս են գալիս խմբակցությունից։ Խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Լուսինե Բադալյանը հայտնեց, որ եթե քայլեր չձեռնարկվեն, մանդատը վայր կդնի։ 



ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր գրություն է ուղարկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որում խնդրում է ներկայանալ ժամը 16։00-ին կյայանալիք խորհրդի նիստին, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Ծառակյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու հարցը։ Սակայն հարցը չի ընդգրկվել վաղվա նիստի օրակարգում և հավանաբար կքննարկվի առաջիկա նիստերից որևէ մեկի օրակարգում:


ArmDaily.am-ը ներկայացնում է մանդատը վայր դնելու կարգը։


Պատգամավորն իր հրաժարականը ներկայացնում է ԱԺ կանոնակարգի 155-րդ հոդվածով սահմանված կարգով:


Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։


Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:


Եթե տեղեկանքի համաձայն պատգամավորը նախորդ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, ապա Ազգային ժողովի նախագահը տեղեկանքը ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրավիրում է Խորհրդի նիստ՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով, և անհապաղ գրավոր տեղեկացնում է պատգամավորին: Սահմանադրական դատարան են դիմում խորհուրդը, նաև կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

Комментариев нет: