Հայտնի մեգաաստղ Լեդի Գագան ամիսներ առաջ հանրությանն է ներկայացրել նոր տեսահոլովակ՝ նկարահանված «911» երգի հիման վրա: Այն նկարահանված է հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով:
Տեսահոլովակը հատկապես հայ օգտատերերի շրջանում անմիջապես բուռն քննարկումների ալիք էր բարձրացրել:
Եվ ահա երգչուհին ներկայացրել է «911» երգի տեսահոլովակի ստեղծման պատմությունը: «911»-ը հայացք է հոգեկան առողջության խնդիրներին և իրականության ընկալումներին: Երբ տեսահոլովակը հրապարակվել է, երգչուհին Instagram-ի իր էջում գրառում է արել՝ համարելով այն «ցավի պոեզիա». «Այն ամենն, ինչ ժամանակին իմ ամենօրյա կյանքն էր, այժմ փոքրիկ ֆիլմ է դարձել. պատմություն, որն այլևս անցյալում է։ Սա ցավի պոեզիա է»:
Комментариев нет:
Отправить комментарий