Դպրոցականների 40%-ը մաթեմատիկայից ստացել են անբավարար գնահատական. Գոգյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/18/2020

Դպրոցականների 40%-ը մաթեմատիկայից ստացել են անբավարար գնահատական. Գոգյան

 ԲՈԿ նախկին ղեկավար Սմբոտ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրթության տեսչական մարմնի անցկացրած ստուգումների համաձայն դպրոցականների 40%-ը մաթեմատիկայից ստացել են անբավարար գնահատական։ Դրանք մեր պոտենցիալ հրետանավորներն են։




Վերջերս կառավարության և օրենսդրի ներկայացուցիչների հետ զրույցների ժամանակ ասել եմ, որ լուծարեք ԿԳՄՍՆ-ն։ Կրթության հարցերը լուծելու համար ստեղծեք նոր նախարարություններ, որոնցից մեկը կզբաղվի հանրակրթությամբ և մանկապարտեզներով, իսկ մյուսը կզբաղվի բարձրագույն կրթությամբ, գիտությամբ և տեխնոլոգիաներով։ 


Հանրակրթության ողբերգական մասշտաբը պատկերացնելու համար պարզապես կարդացեք 2019թ հաշվետվությունը (http://www.eib.am/.../upl.../2020/02/2019_hashvetvutyun.docx ) ։ Նկարագրված վիճակը շտկելու համար ամբողջ նախարարության 10 տարվա աշխատանք է անհրաժեշտ։ Միավորվում ու խոշորանում են կայացած կառույցներն ու բիզնեսները։ Հիվանդ կառույցները միավորել չի կարելի։ Մինչդեռ, ցավոք, իր նոր ծրագրում վարչապետը կրթության մասին չի նշել։ Այդ պարագայում երևի նախարար փոխել ոչ էլ իմաստ ունի»։

Комментариев нет: