Արայիկ Հարությունյանը գաղտնի այցելել է ՌԴ. կառավարությունը վաղը նիստ կգումարի. նոյեմբերի 25-ն՝ ամփոփ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/25/2020

Արայիկ Հարությունյանը գաղտնի այցելել է ՌԴ. կառավարությունը վաղը նիստ կգումարի. նոյեմբերի 25-ն՝ ամփոփ

 Վաղը ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ են հրավիրել, որի օրակարգում ռազմական դրությունը չեղարկելու հարցն է։ Միաժամանակ , վաղը Պատերազմը սկսվելուց ի վեր կառավարությունը կգումարի առաջին նիստը։



«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Նա դեկտեմբերի 4- ից Չինաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչի պարտականություններն է ստանձնելու։



Ռաֆիկ Գրիգորյանն, իր դիմումի համաձայն, ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Ազատման դիմում է ներկայացրել նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։


Menu Group UK LTD հիմնադիր Վահան Քերոբյանն ArmDaily.am-ի հետ զրույցում հաստատել է, որ վարչապետից առաջարկ է ստացել Էկոնոմիկայի նախարար նշանակվելու վերաբերյալ։ Երեկ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել։


Գլխավոր դատախաղությունը մանրամասներ է ներկայացրել հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական կողմի խոշտանգումների վերաբերյալ։ Դատախազությունը միջոցներ է ձեռնարկում գործընկեր դատախազական միջազգային կառույցներին ներկայացնելու Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերը՝ անմարդկային դրսևորումների փաստերով քրեական հետապնդումներ ապահովելու, դրանց դատապարտման, տուժած անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ գտնելու նպատակների շրջանակներում:



Mediaport Telegramալիքը լուսանկար է հրապարակել Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Կայքը նախօրեին տեղեկացրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով մեկնել է ՌԴ՝ իր պաշտոնի հարցով:


Նիկոլ Փաշինյանի հրաժարակաինի պահանջով հացադուլին է միացել նաև 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը։ Գեղամ Մանուկյանին երեկ միացել նաև ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը։

Комментариев нет: