Երևանում «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում զենք–զինամթերք է հայտնաբերվել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/25/2020

Երևանում «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում զենք–զինամթերք է հայտնաբերվել

 


Իսակովի պողոտայում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկանության Մալաթիայի բաժնի ու ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 20-ին ստուգել են 40-ամյա մի տղամարդու «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։

Բեռնախցիկում հայտնաբերվել են տարբեր տիպերի որսորդական հրացաններ, տարբեր տրամաչափի և հրազենների, այդ թվում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի 100-ից ավելի փամփուշտ և այլն։

Հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել։ Զենք-զինամթերքն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։


Комментариев нет: