Օրվա աստղագուշակ 20/11 - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/20/2020

Օրվա աստղագուշակ 20/11

 


Խոյ. Օրվա սկիզբն անբարենպաստ է: Մեծ է նյարդային լարվածությունը, ինչն էլ խանգարում է կենտրոնանալուն: Դուք անհաջողության եք մատնվում ամենապարզ գործերում, ջղագրգիռ եք և ազատություն եք տալիս ձեր էմոցիաներին: Մտերիմները փորձում են բարձրացնել ձեր տրամադրությունը, սակայն, դա նրանց չի հաջողվում:

Կեսօրին հնարավոր են հետաքրքիր զուգադիպություններ, հանգամանքների բարենպաստ ընթացք: Երեկոն մեծ ծախսերի կբերի, որոնք հիմնականում արդարացված չեն:


Ցուլ. Հաջող ու հաճելի օր է: Բարդ պահերը հնարավոր են միայն օրվա առաջին կեսին: Անգամ այստեղ գործը կսահմանափակվի մանր կորուստներով և ցավալի թյուրիմածություններով, որոնք կհաջողվի անմիջապես պարզաբանել: Ուշադրություն դարձրե´ք այն մասնավոր դեպքերի ու դետալների, փաստերի ու իրադարձությունների վրա, որոնք միանգամից չեն աչքի ընկնում:

Օրվա մնացած մասը անցնում է բարենպաստ միտումների ազդեցության ներքո, ձեզ հաջողվում է անել ձեր պլանավորած բոլոր գործերը:

Երկվորյակներ. Հարմար օր է կարևոր ու լուրջ թեմաների շուրջ մտորելու համար: Այսօր ձեզ մոտ հիանալի է ստացվում պլաններ կազմելը, ընդ որում` այնպիսիները, որոնք շուտով կիրականան: Լավ կլինի հյուրեր ընդունել, այդ թվում և այնպիսի մարդկանց, ում հետ դուք գործնական հարաբերությունների մեջ եք:

Արժե կարգավորել ֆինանսական գործերը, հնարավորության դեպքում` պլանվորել բյուջեն, ինչի շնորհիվ կխուսափեք բազմաթիվ անտեղի ծախսերից:

Խեցգետին. Սա ամենաբարենպաստ օրը չէ նոր ձեռնարկումների և լայնամասշտաբ նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Ավելի լավ է քչով բավարարվել: Ծագում են խնդիրներ շփումների հարցում` դուք օգնության եք դիմում, սակայն միշտ չէ, որ այն ստանում եք: Հնարավոր են կոնֆլիկտներ մարդկանց հետ, ումից կախված է ձեր բարեկեցությունը:

Զբաղվեք հասկանալի ու պարզ գործերով: Օրը միանգամայն հարմար է զգեստապահարանը թարմացնելու, աքսեսուարներ ու զարդեղեն գնելու համար: Ցանկալի չէ փողերը ծախսել զվարճությունների և չպլանավորած ուղևորությունների վրա:

Առյուծ. Հարմար օր է փնտրելու համար մարդու, ով պատրաստ է լուծել ձեր բոլոր խնդիրները: Դուք անպայման կգտնեք նրան, կարող եք չկասկածել: Հնարավոր է ազդեցիկ անձի հետ ծանոթություն, ընդ որում` դուք կնվաճեք նրա համակրանքը, ինչի շնորհիվ Ձեր առջև կբացվեն բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններ:

Ձեզ հաջողվում է գտնել ոչ միայն Ձեր, այլև` ուրիշների խնդիրների օպտիմալ լուծումները: Օգնելով բարդ իրավիճակներում հայտնված մարդկանց` չեք սպասում երախտապարտության, սակայն այն ակնհայտ է:

Կույս. Բարենպաստ օր է, որի առաջին մասը հարմար է շփումների համար: Այս պահին դուք կարող եք ասել այն ամենն, ինչ մտածում եք, առանց վախենալու շրջապատի կողմից բացասական ռեակցիայից: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հանդիպումները բարձրացնում են Ձեր տրամադրությունը, ինչպես նաև հնարավորություն տալիս օգտական տեղեկություններ ստանալու:

Օրվա երկրորդ կեսը ներշնչանքով ստեղծագործելու ժամանակն է: Ձեր երևակայությունը սահմաններ չունի, իսկ Ձեր գլխում ծնվող գաղափարներն էլ չափազանց լավն են: Կարող եք Ձեր կյանքում ինչ-որ կարևոր բան շրջադարձորեն փոխել, վստահ եղեք` փոշմանելու առիթ չեք ունենա:

Կշեռք. Օրը դժվար թե նշանավորվի կարևոր իրադարձություններով, փոխարենը կանցնի շատ հաճելի: Դուք շրջապատված եք մարդկանցով, ովքեր անկեղծ համակրում են Ձեզ, հեշտությամբ եք նրանց հետ լեզու գտնում և ուղղակի հիանալի ժամանակ եք անցկացնում: Հաջողությունները, անգամ աննշան, Ձեզ չափազանց ուրախացնում են, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներն էլ հանդիսության առիթ կունենան ընտանեկան կամ ընկերական շրջապատում:

Հարմար օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, Դուք հաշված րոպեների ընթացքում կգտնեք ձեզ հետաքրքրող մարդու սիրտը տանող ճանապարհը:

Կարիճ. Գտեք Ձեզ համար հետաքրքիր զբաղմունք: Սա այն օրերից է, երբ տոնական տրամադրությունն ու թեթևամտությունը տրտմության ու ընկճվածության է հանգեցնում: Լավ կլիներ փոխել իրավիճակը, գտնվել ինչ-որ նոր տեղում, ընկերների հետ փոքրիկ ուղևորության մեկնել: Հնարավոր են նոր ծանոթություններ, ընդ որում հակված եք գերագնահելու մարդկանց, որոնց առաջին անգամ եք տեսնում:

Ֆինանսական վիճակը կայուն է, հավանական է հին պարտքերի վերադարձ: Շանս է ստեղծվում գտնել նոր գործընկերներ, ինչի համար պետք է գործի դնեք Ձեր հմայքը: Երեկոն կարևոր հարցի շուրջ մտորելու և մոտ ապագայի վերաբերյալ պլաններ կազմելու ժամանակահատվածն է:

Աղեղնավոր. Հարմար օր է այն բանի համար, որպեսզի ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվեք: Նման գործերի ձեռնամուխ եք լինում Ձեր խանդավառությամբ վարակելով շրջապատին: Հնարավորություն կա Ձեր շուրջը հավաքել համախոհների, գտնել ազդեցիկ դաշնակիցների: Աշխարհիկ միջոցառումների և պաշտոնական հանդիսությունների այցելելը օգտակար կլինի, թույլ կտա ձեռք բերել ծանոթություններ, որոնք շուտով Ձեզ շատ են պետք գալու:

Կարելի է խոշոր գնումներ անել, օրը հատկապես հարմար է տեխնիկա ձեռք բերելու համար: Այսօր սկսած հարաբերությունները ավելի շուտ ընկերական, քան` ռոմանտիկ բնույթ կկրեն:

Այծեղջյուր. Դուք չափից ավելի լուրջ եք վերաբերվում ինքներդ Ձեզ և Ձեր հասցեին ցանկացած կատակ համարում եք վիրավորանք, սուր եք արձագանքում ամենաանմեղ դիտողություններին: Դա կարող է մտերիմների հետ հարաբերություններում լուրջ խնդիրների պատճառ դառնալ, իսկ սկսված վեճը կարող է վերածվել լուրջ ու երկարատև կոնֆլիկտի: Դուք չեք դրսևորում Ձեզ բնորոշ նրբազգացությունն ու զիջողականությունը, և շրջապատը դրանից շատ դժգոհ է:

Կարևոր է ֆինանսական գործերին հետևելը` այսօր ցանկալի չէ փող պարտք վերցնելը կամ տալը: Կարող եք ձեզ որոշ փոքր գնումներ թույլ տալ, իսկ խոշոր ձեռքբերումներից ավելի լավ է հրաժարվեք:

Ջրհոս. Հիանալի օր է: Եթե Ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն դա Ձեզ պետք էլ չէր: Ընտրե´ք հեշտ ուղիներ. հենց դրանք են, որ հասցնում են նպատակին: Նոր տեղեկությունները յուրացվում են ակնթարթորեն, այդ իսկ պատճառով էլ օրը առավելապես հարմար է ուսման, օգտակար հմտություններ ձեռք բերելու համար:

Դուք շրջապատի հոգին եք, մարդ, ով համընդհանուր հետաքրքրություն է առաջացնում: Ինչ էլ որ անում եք, անմիջապես գտնվում են հետևորդներ ու կրկնակողներ: Դուք հաճույքով Ձեզ վրա եք վերցնում առաջնորդի դերը, առանց վախենալու պատասխանատվությունից:

Ձկներ. Շրջապատի մարդիկ ակտիվորեն միջամտում են Ձեր գործերին, ինչը Ձեզ լրջորեն նյարդայնացնում է: Սակայն, ոչ միշտ է, որ ուղղակի կարող եք խնդրել Ձեզ հանգիստ թողնել. գործի են դրվում խարդավանքներն ու մանիպուլյացիաները, Դուք էլ ստիպված եք անել այն, ինչը բոլորովին չեք ցանկանում:

Ցանկալի չէ զբաղվել այնպիսի գործերով, որոնք պահանջում են կենտրոնացվածություն և լավ ռեակցիա: Հնարավոր են փոքր վնասվածքներ Ձեր ոչ ճկուն լինելու պատճառով: Այսօր Ձեզ ավելի հոգեհարազատ է կյանքի` սովորականից ավելի դանդաղ ռիթմը: Անձնական հարաբերություններում փոքր-ինչ լարվածություն է զգացվում:


Комментариев нет: