ԱԳ նախարարը հրաժարվել է պաշտոնից, որոշ իմքայլականներ՝ պատգամավորի մանդատից. նոյեմբերի 16-ն՝ ամփոփ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/17/2020

ԱԳ նախարարը հրաժարվել է պաշտոնից, որոշ իմքայլականներ՝ պատգամավորի մանդատից. նոյեմբերի 16-ն՝ ամփոփ

 



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Անդրադառնալով բանակցային փաստաթղթերում Շուշին հանձնելու կետի բացակայությանը՝ նա հակադարձել է, թե ո՞վ է ծախել Շուշին, Շուշին, եթե ծախել են, ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին, բա եթե պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում, մեզ էդ տարածքները ազատագրված պետք էին, բայց եթե պետք էին, ինչի էին էդ վիճակում։

Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ բանակցային սեղանին տարբեր տարիներին առկա փաստաթղթերի մասին խոսքին: Փաշինյանն ասել է, որ եղել է պատերազմի դադարի նույն տրամաբանությունը, ինչը պատերազմի մեկնարկից առաջ, որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում Շուշին եւ առանց Արցախի որեւէ կարգավիճակի: Այդպես է եղել 2016 թվականից, ապրիլյան պատերազմը վերջին զանգն էր այս պատմության։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ՀՀ վարչապետ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Դավթյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։

Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Լուսինե Բադալյանն վայր են դրել պատգամավորական մանդատը, իսկ Վարդան Աթաբեկյանն ու Թագուհի Թովմասյանը հայտարարել են, որ դուրս են գալիս խմբակցությունից։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն էլ դադարեցրել է անդամակցությունը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը և աշխատանքից դուրս գալու դիմում ներկայացնել։

ԲՀԿ-ն դիմել է ուժային կառույցներին՝ Նիկոլ Փաշինյանին մեկուսացնելու և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար

Բողոքի ակցիաները կազմակերպող 17 կուսակցությունների մի շարք անդամներ պարբերաբար հարցաքննվում են ԱԱԾ-ում։ ՀՅԴ-ից Սիսական ջոկատի հրամանատար, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Փաշինյանի սպանության նախապատրաստման կասկածանքով։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ևս 7 պատգամավորներ ծանուցում են ստացել ՀՔԾ ներկայանալու, ԱԱԾ-են կանչվել ՀՅԴ-ից Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը։ ՀՀԿ-ական բերման ենթարկված Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ազատ են արձակվել։ Խուզարկվել է Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանի տունը: Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Ալեքսան Հարությունյանը հրավիրվել է ԱԱԾ:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը սրտի կաթված է ստացել: Նա այժմ գտնվում է Երևանում, սակայն բուժման նպատակով մեկնելու է ԱՄՆ:


Комментариев нет: