Կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/18/2020

Կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք

 Նոյեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 120459 դեպք, որոնցից 80069-ն` առողջացած, 1839-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 472190 թեստավորում: 



Այսպիսով` երեկ կատարվել է 4109 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Ունենք 1726 առողջացած և 28 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 469 է:

Комментариев нет: