Հրդեհ Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում. հայտարարվել է բարդության «1-Բիս» կանչ - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

11/30/2020

Հրդեհ Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում. հայտարարվել է բարդության «1-Բիս» կանչ

 


Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:36-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի տներից մեկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:


Комментариев нет: