Արմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը մենք կանդրադառնանք ռազմական դրությանը և այդ ժամանակահատվածում հնարավոր հիմնական սահմանափակումներին։
Կառավարությունը ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:
Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում՝ դրա ողջ ընթացքում, կարող են իրականացվել մի շարք միջոցառումներ և կիրառվել ժամանակավոր սահմանափակումներ։ Այս ամենին ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը։
Հարցերի դեպքում գրեք դրանք մեկնաբանություններում, սիրով կպատասխանենք։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված։
Комментариев нет:
Отправка комментария