Վրաստանը լուրջ մտածելիք ունի այս պատերամից. Շիրակ Թորոսյան (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

10/06/2020

Վրաստանը լուրջ մտածելիք ունի այս պատերամից. Շիրակ Թորոսյան (տեսանյութ)


«Ջավախքում այժմ շատ ոգեղեն վիճակ է, ողջ ջավախահայությունը մեկ մարդու նման պատրաստ է աջակցելու և աջակցում է մայր հայրենիքին և Արցախին, հսկայական քանակի դրամահավաք է կազմակերպվել, հումանիտար աջակցություն է ցուցաբերվել։ Այդ պրոցեսն անընդհատ շարունակվում է»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Նրա խոսքով՝ տղաները ցուցակագրվել են, որպեսզի հնարավորության դեպքում անցնեն վրացական սահմանը և մասնակցեն մարտերին. «Սակայն գիտեք, համավարակով պայմանավորված սահմանային հատման խնդիրն առայժմ կա։ Աստված ոչ արասցե, եթե հասնենք այն օրհասական պահին, որ այդ անհրաժեշտությունը լինի, որ Ջավախքի տղաները գան, կարծում եմ, դրա հնարավորությունն էլ կստեղծվի»։

Պատգամավորը նշեց, որ փակվել էր Կարծախի անցակետը՝ վրաց-թուրքական սահմանակետը. «Տեղի բնակչությունն իրավմամբ գտնում էր, որ եթե պետք է փակ լինի հայ-վրացական սահմանը, ուրեմն պետք է փակ լինի նաև թուրք-վրացական սահմանը, քանի որ Թուրքիայից եկող մեծ բեռնատարերը ապրանք են բերում հենց Ադրբեջանի համար, ընդ որում մեծ կասկածներ կային, որ նաև ռազմական բնույթի ապրանքներ։ Եղավ այդ ակցիան և արդյունքն այն է, որ այդ անցակետով այլևս նման բնույթի բեռներ չեն տեղափոխվում»։

Պատգամավորի խոսքով՝ Վրաստանը լուրջ մտածելիք ունի այս առումով.«Մենք այսօր չենք պատերազմում պարզապես Ադրբեջանի դեմ, Արցախի ինքնորոշման համար, արցախի ազգաբնակչության անվտանգության համար, այսօր ակնհայտորեն պատերազմում ենք պանթյուրքիզմի և միջազգային ահաբեկչության դեմ, իսկ դրանից տարածաշրջանում անհանգստանալու և մտահոգվելու խնդիր ունի հենց Վրաստանը»։

Комментариев нет: