«Ի սկզբանե, ՀՀ տարածքից հորինված հարվածները ծառայում է իրենց սանձազրեծված գործողությունների «լեգիտիմություն», բայց դրանք անպատիժ չեն մնացել և չեն մնա»,-ասուլիսի ժամանակ, անդրադառնալով թշնամու այն հայտարարություններին, թե ՀՀ-ից է հարված հասցվել Գյանջայի վրա, ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում մեր զինվորների պատրաստվածությունը, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր էլ է եղել առաջնագծում.«Մեր զորքի մարտական ոգին չափազանց բարձր է, մանավանդ ժամկետային զինծառայողներինը, երիտասարդ սպաներինը, լեյտենանտներինը, ուղղակի աչքերս փայլում է նրանց ցուցաբերած քաջությունից ու հերոսությունից: Այսօր ծանոթացել եմ մի հրետանավորի հետ, ում հերոսությանը մենք դեռ կանդրադառնանք, թե հակառակորդի ինտեսիվ կրակի տակ ինչպես է կրակ վարել վիրավորված և մինչև վերջին արկը չի հասել դիմացի արկերի ոչնչացմանը, մարտի դաշտից դուրս չի եկել: Այսպիսի օրինակները բազում են, մենք ժամանակի ընթացքում դրանք կներկայացնենք»:

No comments:
Post a Comment