Ադրբեջանի կողմից լրագրողներին թիրախավորելը նպատակ ունի նրանց դուրս մղել պատերազմական գործողությունների հատվածից․ ՄԻՊ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

10/03/2020

Ադրբեջանի կողմից լրագրողներին թիրախավորելը նպատակ ունի նրանց դուրս մղել պատերազմական գործողությունների հատվածից․ ՄԻՊ

Մարտակերտում հոկտեմբերի 2-ին, լրագրողներին տեղափոխող տրանսպորտային միջոցը հակառակորդի կողմից թիրախավորվել է։ Լրագրողների հետ հանդիպմանը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ասաց, որ հարձակման հետևանքով  բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, բայց նյութական վնաս է արձանագրվել։

«Սա երեկվա դեպքի տրամաբանության մեջ է։ Երեկ Մարտունիում  թիրախավորել էին քաղաքացիական բնակչությունը, ներառյալ լրագրողների խումբը, ինչի հետևանքով 4 զոհ և 11 վիրավոր ունեցանք։ Լրագրողների հանդեպ այդ թիրախավորումը պետք է խստագույնս արձագանք ստանա, իհարկե, որոշակի արձագանք եղել է միջազգային հանրության կողմից,  բայց կարծում եմ՝ դա բավարար չէ։ Սա ոչ միայն քաղաքական, դիվանագիտական դաշտի հարց է, այլև իրավական բնույթի հարց է, քանի որ այդ տիպի թիրախավորումը քաղաքացիական բնակչության և լրագրողների հանդեպ պատերազմական հանցագործություն  է, իսկ յուրաքանչյուր հանցագործություն պիտի համապատասխան գնահատական և պատիժ ստանա»,-ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը։

Արտակ Բեգլարյանը հույս հայտնեց, որ այսօրվա դեպքից հետո այլևս նման դեպքեր չեն լինի և լրագրողները կարող են ազատ լուսաբանել պատերազմական գործողությունները։

«Կասկած ունեմ, որ Ադրբեջանի կողմից լրագրողներին թիրախավորելը նպատակ ունի նաև լրագրողներին դուրս մղել պատերազմական գործողությունների հատվածից, որպեսզի հատկապես միջազգային լրագրողները  չկարողանան օբյեկտիվ ներկայացնել իրավիճակը, ներառյալ ադրբեջանական Զինված ուժերի կողմից կատարվող պատերազմական հանցագործությունները քաղաքացիական բնակչության հանդեպ»,- հավելեց ՄԻՊ-ը։

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 1-ին, Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել էր ֆրանսիական  Le Monde պարբերականի  2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանցից մեկի վիճակը ծանր էր գնահատվում, վերջինիս վիրահատել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Վերջիններս այսօր տեղափոխվել էին Երևան՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղից էլ ժամեր անց մեկնել էին Ֆրանսիա։ Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել էր 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև «Արմենիա» Հ/Ը «Ժամը» լրատվական նկարահանող խումբը։ Վիրավորում է ստացել օպերատոր Արամ Գրիգորյանը, վնասվածքը թեթև է։

Комментариев нет: