«System of a down» աշխարհահռչակ խմբի մենակատար Սերժ Թանկյանն ակտիվորեն հետևում է իրադարձություններին Արցախում ու կոպիտ արձագանքում հակառակորդի գործողություններն։
Երաժիշտը, որն Արցախին 250 հազար դոլար է նվիրաբերել, անդրադարձել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի ռմբակոծմանը։ Նա վերահրապարակել է Ալեքսիս Օհանյանի գրառումը, որը նշել էր. «Նրանք կրկին ավերում են մեր եկեղեցիները։ Սա հարձակում չէ ռազմական թիրախների վրա»։ Հրապարակման մեջ Թանկյանը նշել է, որ 2017թ.-ին դերասանուհի Արսինե Խանջյանի, ռեժիսոր Ատոմ Էգոյանի, կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանի հետ եղել է այնտեղ։ «Ես «Տեր ողորմեա» երգեցի։ Մենք մեր մշակույթով կհաղթենք»,- գրել է նա։
Комментариев нет:
Отправка комментария