Նա նշեց, որ անկախ դիվանագիտական հաջողություններից՝ ամենակարևորը ռազմաճակատում և թիկունքում պինդ կանգնելն է.«Քանի որ մեր դիվանագիտությունը կարող է հաջողել միայն այն դեպքում, եթե մենք, որպես ժողովուրդ և մեր զինված ուժերը պինդ կանգնենք»։
Անդրադառնալով Թուրքիայի հայտարարություններին, պատգամավորը նշեց, որ դրանց վերաբերյալ ասելիք չկա.«Թուրքիան անցել է բոլոր կարմիր գծերը և իրեն պահում է տեռորիստ պետության պես և ըստ էության, վերածվել է տեռորիստ պետության։ Ինչ վերաբերում է մյուս միջազգային գործընկերներին, բոլորից ակնկալում ենք կոշտ հանդիմանում և կոշտ քննադատություն Թուրքիայի ու Ադրբեջանի այս հակաօրինական, հակահումանիստական, ագրեսիվ գործողություններին։ Ես վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները, առաջին հերթին, Ռուսաստանը կկատարի իր կարևոր դերն այս տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։
No comments:
Post a Comment