Հաղթել նշանակում է երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալը. Արծրուն Հովհաննիսյանը` ռուս փորձագետների հարցադրմանը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

10/25/2020

Հաղթել նշանակում է երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալը. Արծրուն Հովհաննիսյանը` ռուս փորձագետների հարցադրմանը

 



«Ես նշել եմ, թե պատերազմն ինչ աստիճանի է, ինչ խնդիր է դրել ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի հետ: Դուք օրեր առաջ տեսաք Թուրքիայի նախագահի հայտարարությունը: Եթե սա հայության լինելիության, մեր պետականության, մեր ազգի գոյապայքարն է, հետևաբար մենք կարող ենք պատասխանել, թե ինչ է նշանակում մեր հաղթելը:Հաղթել նշանակում է երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալը, հաղթել նշանակում է հակառակորդի զինված ուժերին իր խնդիրներից զրկելը: Հաղթելը սա է:Ամեն մեկս կարող ենք այս հարցը մեզ տալ: Վերջին շրջանում եղան հայտարարություններ, որոնցից ամենակարևորը թերևս Էրդողանի հայտարարությունն էր` կապված իր եղբայր Ալիևի հայտարարությունների հետ: Երեկ և օրվա ընթացքում Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ նա պատրաստ է իբր դադարեցնել կրակը: Ամեն անգամ այս խուսափողական պատասխանատվությունն իր վրայից գցելը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը բացարձակապես որևէ կրակի դադարեցման և խաղաղության ցանկություն չունի, շարունակելու է մարտական գործողությունները, հետևաբար շարունակվելու է պատերազմը մեր լինելիության գոյապայքարի պատերազմը»,- անդրադառնալով ռուս փորձագետների այն հարցադրմանը, թե որն է լինելու մեր հաղթանակը, ասած ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Комментариев нет: