Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

10/20/2020

Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում

 Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։




«Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում:



Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա։


կասետայի ռումբ

Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում:


Մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չկա:


Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն:


Այս օրերին Արցախում գտնվող հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցները նկարահանել և լուսաբանել են սակրավորների աշխատանքը»:

Комментариев нет: