Արցախյան պատերազմ, օր 8-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

10/04/2020

Արցախյան պատերազմ, օր 8-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մարտերը շարունակվում են:

20:10-Հյուսիսային և հարավային ուղղություններում համառ մարտեր են ընթանում, ՊԲ-ն հետ է մղում հակառակորդի հարձակման փորձերը․ ՊՆ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության»,-գրել է նա:

19:38-Ադրբեջանը թքած ունի ոչ միայն զորքի վրա այլ ամենաթանկարժեք ռազմական մասնագետների. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի ուշագրավ առանձնահատկություն։ Ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են։ Ոչ մեկ կատապուլտ չի լինում։ Հարց է առաջանում, իսկ միգուցե չեն կարողանում, որովհետև անջատված է կատապուլտը։ Այսինքն Ադրբեջանը թքած ունի ոչ միայն զորքի վրա այլ ամենաթանկարժեք ռազմական մասնագետների։ Այս տեսակետը հիմնավորվում է նաև նրանով, որ օդաչուների մարմինները թողնված են դաշտերում»:

19:05-Մենք թալիշ և լեզգի ժողովուրդների արդարացի պայքարի կողքին ենք. Արայիկ Հարությունյանը կոչով է դիմել

Մենք կարևորում ենք Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ թալիշների և լեզգիների՝ մեր հիմնախնդրին խորապես տիրապետելու, ինչպես նաև համակրանք ունենալու մշտական դրսևորումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` դիմելով Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին և լեզգիներին:

«Սիրելի ՛ թալիշ և լեզգի եղբայրներ և քույրեր

Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես` Ադրբեջանի թալիշաբնակ և լեզգիաբնակ քաղաքներում ու գյուղերում օրըստօրե աճող բողոքին, որոնցով բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմելու Ալիևի հրամանը: Բողոքի ցույցերի համար առիթ են դարձել թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի առկայությունը: Նրանց որպես կենդանի թիրախ օգտագործելու և այդ գործելակերպով նրանցից ազատվելու ադրբեջանական քաղաքական կլանի գործելակերպը տասնամյակների ընթացքում փոփոխություն չի կրել:

Մենք կարևորում ենք Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ թալիշների և լեզգիների՝ մեր հիմնախնդրին խորապես տիրապետելու, ինչպես նաև համակրանք ունենալու մշտական դրսևորումները:

Ուզում եմ հավաստիացնել, որ մենք թալիշ և լեզգի ժողովուրդների արդարացի պայքարի կողքին ենք և պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով նպաստել ձեր պայքարի վերջնանպատակին՝ անկախության ձեռքբերմանը:

Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում»։

Այս ուղերձը հրապարակվել է նաեւ ադրբեջաներեն, ռուսերեն եւ ագլերեն լեզուներով:

18:30-Բաքվում հայտնել են 24 խաղաղ բնակիչների զոհվելու մասին

Ադրբեջանական կողմից 24 խաղաղ բնակիչ է զոհվել, 111-ը ՝ վիրավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոր էսկալացիայի սկսվելուց ի վեր: Այս մասին կիրակի հայտնել Է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, փոխանցում է ТАСС-ը:

«Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում հայ զինված ուժերի կողմից Ադրբեջանի ծանր հրետանային բնակավայրերին գնդակոծությունների արդյունքում հոկտեմբերի 4-ին զոհվել է 24, վիրավորվել՝ 111 քաղաքացիական անձ», - տեղեկացրել Է գերատեսչությունը։ Ըստ տվյալների՝ վնասը հասցվել է 49 քաղաքացիական օբյեկտների եւ 248 բնակելի տների։

18:26-Ադրբեջանը սկսել է հրթիռակոծել նաև Շուշին, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ադրբեջանական կողմի հրետակոծությունների արդյունքում Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ցավոք սրտի կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ Ստեփանակերտում և Շուշիում»,-ասաց Պողոսյանը:

17:40 - Ադրբեջանը թիրախավորում է Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները. Արծրուն Հովհաննիսյան

16:55 - Հայկական ուժերը Մատաղիս տանող ճանապարհին խոցել են հակառակորդի ավտոշարասյունը

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում:

Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մադաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Տեսանյությում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին:

Տեսանյութն՝ այստեղ.

15:25 - Գորիս-Լաչին ճանապարհը բնականոն աշխատում է. ապատեղեկատվություն մի տարածեք. Արծրուն Հովհաննիսյան

12:40 - Ժամը 12:00-ի սահմանում ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ

12:15 - Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ. Արծրուն Հովհաննիսյան

10:57-Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց. Առաջին. Վահրամ Պողոսյան

10:54-Հայկական կողմը թիրախավորելու է Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները. Արայիկ Հարությունյանը կոչ արեց Ադրբեջանի բնակչությանը լքել այդ քաղաքները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:
Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:
Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

10:43-Այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները. Արծրուն Հովհաննիսյան

09:41-Մեր հաղթանակն անկասելի է, քիչ առաջ վերադարձա առաջնագծից. Արայիկ Հարությունյան

Սիրելի ՛ հայրենակիցներ
Քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

09:12- Ի՞ նչ է փոխվել այսօր, ո՞ր ուղղություններով է թշնամին ակտիվ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման:
ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

08:49- Պեսկովը խոսել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հարցի մասին

Ռուսաստանը կարող է իր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ մտցնել միայն Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնությամբ, РБК-ին հայտնել Է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խաղաղապահները կարող են մտնել միայն երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կցանկանար տեսնել Ղարաբաղում ռուս խաղաղապահներին, ասել էր, որ նման հարցերը կարող են քննարկվել ավելի լայն համատեքստում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

08:12- Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից»:

08:04- Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ
Շարունակում եմ մնալ առաջնագծում և կանգնել մեր հերոս տղաների կողքին: Նրանք մեծ սխրանքներ են կատարում Հայրենիքի ու բոլորիս ընտանիքների պաշտպանության ապահովման ճանապարհին:
Զուգահեռաբար իրականացնում եմ Հանրապետության օպերատիվ կառավարումը՝ ներդրված համապատասխան մեխանիզմների միջոցով:
Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար:
Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին…
Հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին»:

Комментариев нет: