Սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն դոլարի ռազմարդյունաբերական արտադրանք է վաճառել. զեկույց - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

10/21/2020

Սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն դոլարի ռազմարդյունաբերական արտադրանք է վաճառել. զեկույց

 Ըստ Թուրքիայի արտահանողների խորհրդի զեկույցի՝ 2020թ. սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի արտահանման վիճակագրությունում Ադրբեջանն առաջին տեղում է․ սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն 167 հզ դոլարի արտադրանք է վաճառել։



Թուրքիայի արտահանումների վիճակագրությունների զեկույցն ամեն ամիս հրապարակվում է արտահանողների խորհրդի պաշտոնական կայքում։

Ըստ այդմ՝ Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճում են օգոստոսից․ այդ ամիս Թուրքիան Ադրբեջան է արտահանել մոտ 36 մլն դոլարի պաշտպանական և ավիացիոն միջոց, իսկ հուլիսին արտահանման չափերը խիստ նվազ են և կազմում են ընդամենը 278 հզ դոլար։

Հիշեցնենք, որ Արցախ֊Ադրբեջան սահմանին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախահարձակմամբ սկսված պատերազմում ադրբեջանական կողմը օգտագործում է թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Թուրքական հարվածային ԱԹՍ-ների օգտագործումը նախորդ շաբաթ իր հարցազրույցում հաստատել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Комментариев нет: