Արցախյան պատերազմ, օր 7-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

10/03/2020

Արցախյան պատերազմ, օր 7-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մարտերը շարունակվում են:

18:20-ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են ընթանալ մարտական գործողություններ: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:

Ժամը 15:50-ի սահմանում ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ:

Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ն:

18:00-Պիտի կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլևս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին:

«ՀՀ հպարտ քաղաքացիներ, Արցախի հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն: Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում և Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական հարձակմանը: Հարձակման մասշտաբներն աննախադեպ են: Թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որևէ հատվածում, հակամարտության գոտիներից որևէ մեկում: Հարյուրավոր տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր և հռթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ և տասնյակ հազարավոր հետևակ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի ՊԲ դիրքերը շփման գծի ողջ երկայնքով:

Այս օրերերի մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի ՊԲ-ի մեկ մարտական դիրքի վրա գրոհի են նետվում 150-200 թշնամական զինվոր, ընդ որում, այդպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային և ավանդական հերտանու, զրահատեխնիկայի, օդանավերի, ԱԹՍ-ների աջակցությամբ: Մեր զինվորականների վկայությամբ բացի ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից գրոհներին ներգրաված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկջոկատայիններ: Մեր տեղեկություններով՝ թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի տարբեր օղակների հրամանատարական կետերում և ղեկավարում են ռազմական գործողությունները: Այս նկարագրությունն ինքնին պետք է վկայի, թե ինչպիսի ծանր մարտեր են տեղի ունենում առաջնագծում: Արդեն մեկ շաբաթ Արցախի ՊԲ-ն, մեր կամավորական ջոկատները կենաց ու մահվան կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա: Այս պահի դրությամբ արդեն ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ` զինվորական ու քաղաքացիական: Շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդն այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որևէ ռազմավարական խնդիր: Աներևակայելի է այն տոկունությունը, որով մեր զինվորները, սաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսային այս հարձակմանը հանդիման:

Մեր զինվորներն ու կամավորները չեն խնայում ոչինչ և հերոսության աներևակայելի օրինակներներ են ցույց տալիս: Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր և ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, հակառակորդի մարդուժի կորուստներն անցնում են մի քանի հազարը: Այս պահի դրությամբ էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծի տարբեր հատվածներում, որոշ տեղերում ՊԲ-ի զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին:

Սիրելի հայրենակիցներ, եղբայրներ և քույրեր, մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության թերևս ամենավճռորոշ փուլում, ադրբեջանաթուրքական հերոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ , որ հետապնդում են, նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի հետևից է, որ եկել են, նրանք չեն եղել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով: Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է և նրանք խնդիր են դրել Հայոց ցեղասպանությունը շարունակելու այսսօր:

Բայց ասյօր, ասյտեղ ուզում եմ ասել, որ հիմա այլևս հայը, Հայաստանի քաղաքացին, Արցախի քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ, Այսօր քան երբևէ մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ: Դրանում համոզվել եմ նաև երեկ երեկոյան հեռախոսազրույցներ ունենալով Արցախի ՊԲ-ի պաշտպանական շրջանների հրամանատարների, դիվիզիաների հրամանատարների, անգամ առաջանագծում գտնվողների, սպաների և ենթասպաների հետ: Նրանց ասել եմ, որ սիրում եմ բոլորին, հպարտանում եմ իրենցով, խոնարհվում եմ իրենց առաջ, ասել եմ, որ հայ ազգը նահատակ և կենդանի հերոսների շնորհիվ ճաշակել է հաղթանակի անզուգական համը, այլևս համաձայն չէ ուրիշ որևէ ճակատագրի:

Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում: Այսօր արդեն ժամեր առաջ Արցախի ՊԲ-ն իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ և հասել էական հաջողությունների` ջախջախելով թշնամական մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Մեր թշնամին, որքան էլ վարձկան հրոսակների առատ հոսք ունենա, չի կարող մրցակցել ապրելու և հաղթելու հայկական կամքի հետ ու մենք համատեղ ջանքերով պիտի կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլևս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին:

Սիրելի ժողովուրդ, ՀՀ-ի հպարտ քաղաքացիներ, Արցախի հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն, սա մի նոր Սարդարապատ է և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքն իրեն նվիրել մեկ նպատակի և այդ նպատակի անունն է Հաղթանակ: Մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում ու մենք կհաղթենք ու մենք անպայմանորեն կհաղթենք, ու չկասկածեք, մենք անպայմանորեն կհաղթենք:

Եվ ուրեմն, կեցցե ազատությունը, կեցցե ՀՀ-ն, կեցցե Արցախը, և կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում: Փառք ընկած հերոսներին, փառք հայոց հաղթանակած բանակին, փառք հաղթական հայ ժողովրդին»-նշեց վարչապետը:

17:05-17.30-ին ուղերձով կդիմեմ ժողովրդին. Փաշինյան

16:59-Ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները. խոսնակ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները»:

16:55-Հակառակորդին հզոր հարված է հասցվել. տասնյակ միավոր զրհատեխնիկա է ոչնչացվել. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ն երկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է որ հակառակորդին հզոր հարված է հասցվել։ Հակառակորդի խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ, տասնյակ միավոր զրհատեխնիկա է ոչնչացվել։

«Հրետանավորներ ես ձեր կյանքին մեռնեմ»,- գրել է Հովհաննիսյանը:

16:12-Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհված զինծառայողի անուն

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների անունները։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողներն են՝


Եղոյան Արսեն Մերուժանի, ծնվ. 2001թ.

Ստեփանյան Լևոն Համլետի, ծնվ. 2001թ.

Առաքելյան Էդգար Արայիկի, ծնվ. 2000թ.

Առաքելյան Վահե Արայիկի, ծնվ. 2000թ.

Մկրտչյան Սարիբեկ Հովհաննեսի, ծնվ. 2000թ.

Բաբայան Սուրեն Հարությունի, ծնվ. 2000թ.

Միկիչյան Գագիկ Սմբատի, ծնվ. 2001թ.

Լոգյան Արտյոմ Էդվարդի, ծնվ. 2001թ.

Պետրոսյան Վաչե Արարատի, ծնվ. 1996թ.

Կամավորական Հովհաննիսյան Կարեն Ստեփանի, ծնվ. 1997թ.

Գրիգորյան Արսեն Վրեժի, ծնվ. 2001թ.

Մկրտչյան Արամ Մհերի, ծնվ. 2002թ.

Ղևոնդյան Գոռ Հովսեփի, ծնվ. 2000թ.

Գալստյան Երեմ Վանուշի, ծնվ. 1979թ.

Երանոսյան Արթուր Դերենիկի, ծնվ. 1995թ.

Արզումանյան Դավիթ Վլադիմիրի, ծնվ. 1986թ.

Մարտիրոսյան Ալբերտ Բարեղամի, ծնվ. 1995թ.

Սարգսյան Գառնիկ Վարդանի, ծնվ. 1990թ.

Մալխասյան Գառնիկ Լեռնիկի, ծնվ. 1991թ.

Խաչատրյան Դերենիկ Խաչիկի, ծնվ. 1996թ.

Վարդազարյան Աշոտ Յուրիի, ծնվ. 1985թ.

Գորոդնիչի Եվգենի Ագբերի, ծնվ. 1993թ.

Հակոբյան Տարոն Հակոբի, ծնվ. 1987թ.

Աբրահամյան Արշակ Արարատի, ծնվ. 2002թ.

Մանուկյան Մաքսիմ Հակոբի, ծնվ. 2002թ.

Դավոյան Էդուարդ Արսենի, ծնվ. 2001թ.

Խաչատրյան Ալբերտ Արմենի, ծնվ. 1994թ.

Հակոբյան Մուշ Մհերի, ծնվ. 1999թ.

Ասլանյան Վան Արմենի, ծնվ. 2001թ.

Ստեփանյան Ալեն Արտուշի, ծնվ. 2001թ.

Մարգարյան Էդգար Հրաչյայի, ծնվ. 2000թ.

Գրիգորյան Միշա Մելիքի, ծնվ. 2001թ.

Ղուլյան Դավիթ Հենզելի, ծնվ. 2002թ.

Ղազարյան Հարություն Ահարոնի, ծնվ. 2001թ.

Մկրտչյան Արման Կարենի, ծնվ. 2001թ.

Գալստյան Ռուստամ Գագիկի, ծնվ. 2001թ.

Գալեյան Մխիթար Գարիկի, ծնվ. 2000թ.

Բեգլարյան Սերժ Արմենի, 2000թ.

Հակոբքեխվյան Սերժ Սերգեյի, ծնվ. 2000թ.

Հարությունյան Միհրան Գագիկի, ծնվ. 2001թ.

Մուրադխանյան Գրիգոր Վարուժանի, ծնվ. 2001թ.

Եգանյան Միքայել Արարատի, ծնվ. 2001թ.

Չիպլիև Արտեմ Գագիկի, ծնվ. 2002թ.

Ազատյան Արման Վիգենի, ծնվ. 2000թ.

Բախշիյան Կամո Սերգեյի, ծնվ. 1988թ.

Կարապետյան Գոռ Կարենի, ծնվ. 2001թ.

Հարությունյան Արմեն Արշակի, ծնվ. 2001թ.

Մանուկյան Գոռ Վիգենի, ծնվ. 1991թ.

Բագիյան Գևորգ Ալբերտի, ծնվ. 1976թ.

Կամավորական Մովսիսյան Սլավա Վլադիմիրի, ծնվ. 1978թ.

Կամավորական Առաքելյան Նորայր Վլադիմիրի, ծնվ. 1960թ.

15:20-Մարտերը ծանր են, բայց #հաղթելուենք. Արծրուն Հովհաննիսյան

14:46-Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում, ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները. ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է.«Հարգելի՛ հայրենակիցներ
Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։
Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։
Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։
Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»:

13:33-ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում։

12:49-Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել

12:43-Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ
2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։
Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումը Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների լուրջ խախտումներով։ Մասնավորապես՝ ադրբեջանա-թուրքական զինված կազմավորումները միտումնավոր գնդակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը և քաղաքացիական օբյեկտները՝ խաղաղ բնակչության ահաբեկման և ոչնչացման նպատակով։ Նրանց հանցավոր գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։
Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և, ընդհանրապես, միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անհապաղ դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Միևնույն ժամանակ, նշում ենք, որ միջազգային հանրության բոլոր պահանջները և կոչերը լկիտիաբար մերժվում են Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկչական կազմակերպությունների եռյակ դաշինքի կողմից։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է։



12:29-Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր՝ գրված և չգրված օրենքները

Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկարությամբ: Այս մասին այսօր հայտնեց ՊԲ մամուլի պատասխանատու, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը:

«Մարտական գործողությունները հատկապես ինտենսիվ են հյուսիսային և հարավային ուղղություններով: Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի: ՊԲ մարտիկները ցուցաբերելով հերոսության անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում: Հակառակորդին պատճառված է մեծ կորուստներ, որոնց թիվը տվյալ պահին ճշտվում է, քանի դեռ մարտական գործողությունները ընթանում են: Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր՝ գրված և չգրված օրենքները, թիրախավորելով նաև խոր թիկունքում գտնվող բնակավայրերը: Այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, այդ թվում հրթիռային հարվածներ են հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին»,- ասաց նա:

10:37-Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.«Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս այլ տարածաշրջանի ճակատագիրը»:

09:29-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

08:53-Եվս երկու ինքնաթիռ զգետնվեց 10 րոպե առաջ:Համառ մարտերը շարունակվում են։

08:41-Ժամը 08:25 ի սահմաններում Արցախի հարավում խոցվել է ադրբեջանական ինքնաթիռ։

08:38-Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։

08:09-Մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու. Արցախի նախագահ

07:50-Գիշերը ընթացել են թեժ մարտեր. Արծրուն Հովհաննիսյան

Комментариев нет: