Արցախյան պատերազմ, օր 5-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

10/01/2020

Արցախյան պատերազմ, օր 5-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մարտերը շարունակվում են:


11:26-Լելե Թեփեում ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում

Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են:

11։09-Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են ազգային փոքրամասնություններ, բոլորի գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ

«Սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի նախահարձակ գործողություններից հետո անցած գիշեր առաջին անգամ սահմանային գծում հարաբերական անդորր է, բացառությամբ մի քանի հրաձգությունների։ Այս պահի դրությամբ օպերատիվ դրությունը կարող ենք գնահատել հարաբերական հանգիստ, քանի որ պատերազմը շարունակվում է»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Պողոսյանը շեշտեց, որ ադրբեջանցի զինվորների բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են մեր տարածքում, բոլորի գրպաններում հայտնվել են ներարկիչներ.«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին արդեն թմրեցրած վիճակում։ Սա միանշանակ ռազմական հանցագործություն է։ Ամփոփելով կարող եմ ասել, որ Պաշտպանության բանակը ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը և հակառակորդի բոլոր սադրիչ գործողությունները ստանալու են արժանի և համաչափ պատասխան։ Ընդհանուր առմամբ՝ Արցախում ներքաղաքական, տնտեսական վիճակը կայուն է, ենթակառուցվածքները շարունակում են աշխատել, որևէ խնդիր չունենք։ Ժողովուրդն ապրում է իր առօրյա կյանքով, իհարկե պատերազմական իրավիճակին հատուկ ոչ մի խուճապ չկա։ Վերջում ուզում եմ ասել, որ հաղթելու ենք»։

9:59-«Նորից ԱԹՍ զգետնեցինք».ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

08:10 - 01.10.2020. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է: ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին:

Комментариев нет: