Արցախյան պատերազմ, օր 24-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

10/20/2020

Արցախյան պատերազմ, օր 24-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

 


Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մարտերը շարունակվում են:

10։36-Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար։

09:33 - Գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված. հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:


Комментариев нет: