Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թշնամու նպատակը մեկն էր՝ ամեն գնով Հադրութի քաղաքապետարանի վրա դրոշ կախել, նկարել ու քաշվել, հետո անցնել տեղեկատվական պատերազմի ու բոլորին համոզել, թե Հադրութը իրենց տրամադրության տակ է:
Վահան Սավադյանը Հադրութի քաղաքապետն է, իր 23 ընկերների հետ կռվել է ահաբեկիչների դեմ, պահել է քաղաքապետարանի շենքը, թույլ չի տվել, որպեսզի թուրք հատուկ ջոկատայինները՝ 200 հոգի, մտնեն քաղաքապետարանի շենք:
Վահանին կարճ ժամանակ անց օգնության է հասել Արցախի հատուկ ջոկատայինները ու տղերքը միահամուռ ուժերով թշնամու ահաբեկիչներին շպրտել են քաղաքից դուրս:
Վահան ջան, փառք քեզ ու քաղաքը պահող տղերքին»:
No comments:
Post a Comment