Արցախյան պատերազմ, օր 14-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

10/10/2020

Արցախյան պատերազմ, օր 14-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

 Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով:



8:00- Արցախի և Ադրբեջանի շփման գծում հրադադար կհաստատվի


Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրատվամիջոցների համար ընթերցեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը:


«Երկարատև բանակցությունից հետո մենք համաձայնեցրինք հետևյալ փաստաթուղթը:


Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումի, և համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը համաձայնեցին ներքոնշյալ քայլերի վերաբերյալ.


Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:

Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:

Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:

Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»:

Комментариев нет: