Արցախյան պատերազմ, օր 11-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

10/07/2020

Արցախյան պատերազմ, օր 11-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մարտերը շարունակվում են:






21:47-Հարավում աղբը գրեթե ամբողջությամբ մաքրված է. Վահրամ Պողոսյան

21:31-Այսօր հրավիրել եմ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն. կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր հրավիրել եմ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով:
Իմ խոսքում ընդգծել եմ, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տարածքային և պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար անհրաժեշտ է ավելի սերտացնել փոխգործակցված աշխատանքը: Հաշվի առնելով պատերազմական իրավիճակում տնտեսությունում ծառայությունների մատուցման սահմանափակ հնարավորությունները՝ հանձնարարել եմ, որպեսզի պետական և բարեգործական ռեսուրսների միջոցով, ըստ առաջնահերթության, լիարժեք ապահովեն խաղաղ բնակչության խնդիրների լուծումը:
Անդրադարձել եմ նաև հրետակոծությունից տուժած շենք-շինություններին: Մասնավորապես՝ առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացության արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, դրանց վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում»:

 

20:24-Նորից թիրախավորվում է Շուշին:

19:39-Ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, փրկվեց անտառում թաքնված հայ 19 զինծառայողների կյանք

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի ՛ հայրենակիցներ
Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը:
Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ արագ նահանջել է:
Փա՛ռք մեր բանակին:
Փա՛ռք Աստծո զորությանը»:

16։17- Արցախի ՊԲ-ն հայտնում է զոհված եւս 40 զինծառայողի անուն

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հայտնում է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված եւս 40 զինծառայողի անուն։

Համբարձումյան Էդգար Հովակիմի, ծնվ. 2000թ.

Սարգսյան Դավիթ Արայիկի, ծնվ. 2001թ.

Զեյնալյան Ռոմա Արտաշի, ծնվ. 2001թ.

Գեւորգյան Նարեկ Արսենի, ծնվ. 2000թ.

Մկրտումյան Տիգրան Մուրազիկի, ծնվ. 2001թ.

Ավետիսյան Վրեժ Գեղամի, ծնվ. 2000թ.

Ասատրյան Հենրիկ Աշոտի, ծնվ. 2001թ.


Քարտաշյան Գեւորգ Արթուրի, ծնվ. 2001թ.

Մանվելյան Աշոտ Սամսոնի, ծնվ. 2000թ.

Ղազարյան Արմեն Կարապետի, ծնվ. 2001թ.

Ավանեսյան Արման Լենրիկի, ծնվ. 2000թ.

Բաղդասարյան Վահե Հովհաննեսի, ծնվ. 2000թ.

Հմայակյան Արթուր Արամի, ծնվ. 2000թ.

Սարոյան Հունան Գալուստի, ծնվ. 2000թ.

Զուրաբյան Մհեր Վլադիմիրի, ծնվ. 2001թ.

Աբրահամյան Մհեր Նվերի, ծնվ. 2001թ.

Հովհաննիսյան Գագիկ Հովհաննեսի, ծնվ. 2000թ.

Հակոբյան Գեւորգ Արթուրի, ծնվ. 1999թ.

Ազարյան Էրիկ Ավետիքի, ծնվ. 2000թ.

Թումանյան Արտյոմ Հայկի, ծնվ. 2001թ.

Գրիգորյան Արթուր Ռոբերտի, ծնվ. 2001թ.

Ավետիսյան Հրաչիկ Հրանտի, ծնվ. 2000թ.

Ազիզյան Արսեն Կարենի, ծնվ. 2000թ.

Սահակյան Տիգրան Գրիգորի, ծնվ. 2002թ.

Գրիգորյան Արմեն Արթուրի, ծնվ. 2001թ.

Սողոմոնյան Մելիք Սեյրանի, ծնվ. 2001թ.

Բոյաջյան Գոռ Մհերի, ծնվ. 2002թ.

Մկրտչյան Վարազդատ Արտեմի, ծնվ. 2001թ.

Մեխակյան Համլետ Կարենի, ծնվ. 2002թ.

Առաքելյան Արամե Սեւադայի, ծնվ. 2001թ.

Խաչատրյան Աշոտ Թորգոմի, ծնվ. 2001թ.

Աղասյան Արսեն Գրիգորիի, ծնվ. 2000թ.

Հայրապետյան Տիգրան Կարենի, ծնվ. 2000թ.

Սաֆարյան Գուրգեն Արմանի, ծնվ. 2001թ.

Մարգարյան Ալեն Լեւոնի, ծնվ. 1999թ.

Բեջանյան Սամվել Բորիկի, ծնվ. 1973թ.

Ղարիբյան Վահե Լեւիկի, ծնվ. 1988թ.

Հայրապետյան Արմեն Գրիգորի, ծնվ. 1987թ.

Համբարձումյան Սուրեն Բագրատի, ծնվ. 1992թ.

Աղաբաբյան Աղասի Արտավազդի, ծնվ. 1998թ.

15։57- Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. կրկին քննարկել են Ղարաբաղյան հարցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ պետության ղեկավարի պաշտոնում:

Կողմերը նաեւ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կարեւորելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:

15։45- Եվրոպական խորհրդարանը քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. պատգամավորները պահանջել են պատասխանատվության կանչել Թուրքիային

Րոպեներ առաջ ավարտվեց Եվրոպական խորհրդարանի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին Արցախում տեղի ունեցող մարտական գործողությունները։

Քննարկման ընթացքում ելույթ ունեցան 30-ից ավելի պատգամավորներ: Հերթագրված պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը Միության ղեկավարությունից պահանջել է պատասխանատվության կանչել Թուրքիային, որն ակտիվորեն հրահրում է հակամարտության բորբոքումը:


Քննարկումից առաջ ելույթով հանդես եկավ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բոռելը։ Նա նշեց, որ ԵՄ-ն չի ընդունում հակամարտության լուծումը ռազմական միջոցներով։

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է. ռազմական գործողությունները պետք է դադարեն, կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ առանց որևէ նախապայմանների»,-նշեց Բոռելը։

Օրենսդիրները կրկին կողմերին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանին: Խորհրդարանի ներկայացուցիչներն անընդունելի են համարել Թուրքիայի ներգրավվածությունը և նշել, որ Անկարան, մեղմ ասած, չի դրսևորում Եվրամիության անդամ դառնալու թեկնածու երկրի պահվածք: Միակ խորհրդարանը, որը հանդես է եկել միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշմամբ, եղել է Հունգարիայի ներկայացուցիչը:

Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան առավել ակտիվ քննադատում էին ձախակողմյան կուսակցությունների և կոալիցիաների ներկայացուցիչները, ազգությամբ ֆրանսիացի և հույն պատգամավորները։

Քննարկումը տևեց մոտ երկու ժամ։ Վերջում փոխնախագահ Բոռելը, պատասխանելով պատգամավորների՝ հակամարտության հարցում հստակ գործողություններ իրականացնելու կոչին, ասաց. «Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, մենք շարունակելու ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի երկու կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները։ Հատկապես աշխատելու ենք ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա չշարունակի իր ներգրավվածությունը, բայց եթե դուք գործողություններ իրականացնել ասելով նկատի ունեք ռազմական միջամտություն ԵՄ կողմից, ապա այս տարբերակը չի քննարկվում»։

15։35- Այսօրվա դրությամբ Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով. Ստեփանակերտի փոխքաղաքապետ

Ուսումնասիրվում է բոլոր ավերվածությունները և բոլոր վնասները և որոշում ենք կրած վնասների աստիճանը։ Այս մասին ասօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը։

«Այսօրվա դրությամբ Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով։ Նշեմ, որ միանշանակ եթե տապալվում է որևէ ենթակառուցվածք, ապա մեր մասնագետները տեղում փորձում են վերացնել այդ բոլոր կրած վնասները և փորձում են այսօրվա դրությամբ ապահովել քաղաքի բնականոն կյանքը։ Խոսքը չի վերաբերում «Արցախգազին», քանի որ գազանջատում տեղի է ունեցել անվտանգությունից ելնելով, իսկ այն խափանումները, որոնք կապված են էլեկտրաէներգիայի հետ, գրեթե բոլորը վերականգնվել են և աշխատանքները տարվում են առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում Ստեփանակերտում անջատումներ չեն լինելու։ Ջրամատակարարումը շուրջօրյա ապահովված է, չի խափանվել միանշանակ»,- ասաց Թամրազյանը։

Նա նաև նշեց, որ սանմաքրման ծառայության աշխատակիցները այս օրերին ևս աշխատում են և աշխատանքի են դուրս գալիս ինչպես միշտ՝ վաղ առավոտյան։

Անդրադառնալով ապաստարաններին՝ Թամրազյանը նշեց. «Ունենք ապաստարաններ, որոնք կահավորված են եղել ու պատրաստ են եղել այս օրերին ևպատսպարված են մեր բնակիչները, ունենք քաղաքապետարանի կողմից հայտարարված թեժ գծեր և այդ թեժ գծերով ժողովուրդը տեղյակ են պահում քաղաքապետարանի աշխատակիցներին թե ինչի կարիք ունեն»։

14:28- Պուտինը եւ Ալիեւը մարտական գործողությունների սկսվելուց ի վեր առաջին անգամ քննարկել են Ղարաբաղը

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակը: Սա նրանց առաջին զրույցն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պարոն Պուտինը հեռախոսով շփվել է չորս անգամ, այս մասին գրում է Коммерсанть-ը։

«Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են ստեղծված իրավիճակը՝ կապված հայ-ադրբեջանական ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետ։ Նախագահ Իլհամ Ալիեւը եւ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիքներ են փոխանակել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների հեռանկարների հետ կապված հարցերի շուրջ»,— հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից:

Զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Իլհամ Ալիևը զանգահարել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու համար։

14:23- Հետևողական են լինելու այս որոշման կատարման քայլերին. Կիրակոսյանը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին

«Գիտեք, որ Եվրոպական դատարանը սեպտեմբերի 29-ին միջանկյալ որոշում է կայացրել, որում կոչ էր արվել Ադրբեջանին և ՀՀ-ին իրենց գործողություններում պահպանել կոնվենցիայով նախատեսված պայմանները և չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներին։ Խոսքը ՀՀ-ի կողմից դիմումի հիման վրա միջանկյալ որոշում կայացնելու մասին է։ Դրանից հետո ամենօրյա ռեժիմով մենք դատարան ենք ներկայացրել ապացույցներ Ադրբեջանի կողմից թե կոնվենցիոն, թե մարդասիրական հիմունքները խախտելու մասով։ Այսօր էլ կուղարկվեն ապացույցներ, որպեսզի ամբողջ աշխարհին ի ցույց դրվի Ադրբեջանի անտեսումը տոտալ մարդասիրական կոնվենցիոն պահանջներին: Մենք դիմում էինք ներկայացրել, որպեսզի միջանկյալ միջոց կիրառվի նաև Թուրքիայի նկատմամբ։ Մեր դիմումից անմիջապես հետո ի հայտ եկավ ռուսական արտաքին հետախուզության կողմից ներկայացված հետախուզությունը, որն անմիջապես ներկայացվեց դատարանին»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ արդեն ստացել են որոշումը, որով հղում էր կատարվում սեպտեմբերի 29-ի որոշման վրա և կոչ էր արվում բոլոր պետություններին, այդ թվում՝ նաև Թուրքիային, զերծ մնալ նմանատիպ գործողություններից։ Կիրակոսյանը շեշտեց, որ հետևողական են լինելու այս որոշման կատարման քայլերին։

14:17- Խոցված նավթամթերքի պահեստի հետ օդ են բարձրացել մոտոհրաձգային գումարտակի, հրետանային դիվիզիոնի և հատուկ նշանակության ջոկատի ամբողջական ուժեր. Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոցված նավթամթերքի պահեստի հետ օդ են բարձրացել մոտոհրաձգային գումարտակի, հրետանային դիվիզիոնի և հատուկ նշանակության ջոկատի ամբողջական ուժեր»։

13:58- Մեր զորքերը շարունակում են վստահաբար հաղթանակներ տանել տարբեր ռազմաճակատներում. Հովհաննիսյան

«Երեկ ողջ գիշեր և այսօր առավոտյան մարտերը շարունակվել են։ Գիշերվա ընթացքում հակառակորդն Արաքսի հովտի հատվածում, Արաքսի երկայնքով փորձել է ուժեր կուտակել և առաջ ընթանալ։ Մեր հետախուզական ստորաբաժանումները հետևել են հակառակորդի քայլերին, ժամանակին հավաստանշել են և դիպուկ հրթիռային և հրետանային կրակով խմբավորմանը մեծ վնաս են պատճառել՝ մոտավորապես 3 լավ սպառազինված բիգադի»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ կրակային խոցում են իրականացրել՝ ոչնչացնելով ամբողջ խումբը. «Այդ հատվածում կուտակումներ իրականացնելիս ադրբեջանական ստորաբաժանումները, զորամասերը, միավորումները հաճախակի օգտվում են այն հանգամանքից, որ խուսափումներ, գործողություններ իրականացնելիս օգտվեն Արաքսի սահմանից, ինչի առնչությամբ մենք կոչ արեցինք իրանական կողմին՝ հետևել այս գործողություններին և թույլ չտալ գետն անցնել։ Օրվա ընթացքում եղել են նաև այլ դիպուկ հարվածներ։ Րոպեներ առաջ տեսանյութ հրապարակվեց և դուք կարող եք տեսնել, թե ինչպես է խոցվում ադրբեջանական նավթամթերքի մեծ բազա և տարօրինակն այն է, որ պատերազմի 11-րդ օրն է ընթանում և նավթամթերքի բազայի հարևանությամբ գտնվում է զորանոց, որտեղ ոչնչացվել է մոտ 200 զինծառայող, ովքեր գտնվել են նավթամթերքի բազային հարակից տարածքում։ Հյուսիսային հատվածում ՊԲ ստորաբաժանումներն ունեն զգալի առաջխաղացում, հայտարարվեց կոնկրետ դիրքային շեշտակի բարելավման մասին։ Ընդհանուր առմամբ ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Այսօրվա ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը, Ստեփանակերտին, Շուշիին, կան համապատասխան տեսանյութեր։ Մեր զորքերը շարունակում են վստահաբար հաղթանակներ տանել տարբեր ռազմաճակատներում։ Մարտերը դժվար են, ծանր են, հակառակորդը մեծ ուժեր ու միջոցներ է կիրառում»։

13:32- Նավթամթերքի բազայի կողքին զորանոց են պահում սրանք. զորանոցում ունեն մոտ 200 զոհ. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նավթամթերքի բազայի կողքին զորանոց են պահում սրանք։ Զորանոցում ունեն մոտ 200 զոհ։ Ոչ մի գրամ սրանց համար իրենց զորքը արժեք չունի։ Պատերազմի 11 րդ օրն է...»։

12:47- Դիրքեր ենք ազատագրել, Իրանի սահմանը կարող է վտանգվել.Արծրուն Հովհաննիսյան

«Հրետանային հուժկու հարվածից կարելի է ասել ամբողջովին ջախջախվել է 3 բրիգադ՝ իր ամբողջ ներուժով և հարձակողական տեխնիկայով, մոտ 60 դիակ թողել են դաշտում, մնացածն անհասկանալի է ինչ վիճակում են։ Մնացածներն ուղղակի փախել են դաշտից»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ Ստեփանակերտում այս պահին հրետանակոծություն կա.«Պաշտպանական բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ, դիրքեր է ազատագրել, որոնց մասին րոպեներ առաջ հայտարարություն եղավ»։

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու հայտարարությանը՝ Հովհաննիսյանը նշեց.«Քաղաքական մասով ոչինչ չեմ կարող ասել։ Միջազգային որևէ պետություն, որևէ կառոււյց, ով Ադրբեջանիին դաշնակից չէ, չի կասկածում, որ ահաբեկիչներ են բերվել։ Մեր զինված ուժերը շարունակում են իրենց ազատագրական պայքարի հաջողությունների շղթան, սա մեզ համար ոգևորիչ է, սակայն պատերազմ է, իրավիճակներ կարող են լինել, որ հաջողություն լինի, կարող են լինել դժվարություններ, նահանջներ։ Բայց հաղթանակը մերն է լինելու և մեր զինված ուժերը հստակ իրենց խնդիրը կատարում են»։ Հովհաննիսյանը շեշտեց, որ Իրանի սահմանը կարող է վտանգվել.«Ինչպես ավանդաբար պրակտիկայում եղել է, երբ ջախջախում ես, փախնում են Իրանի տարածք կամ փորձում են Իրանի տարածքն օգտագործել»։

12։13-Թշնամու գրեթե կազմալուծված զորամիավորումները խուճապից կորցրել են իրավիճակի կառավարումը և կրակում են միմյանց վրա. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զորքի ոգևորության ալիքը գնալով «անկառավարելի» է դառնում։ Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։ Թշնամու գրեթե կազմալուծված զորամիավորումները խուճապից կորցրել են իրավիճակի կառավարումը և կրակում են միմյանց վրա»։

11։48- Երեկ հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Մասնավորապես երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:
Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են»։

11։43- Հավաքագրված տվյալները վաղը կուղարկվեն միջազգային գործընկերներին բոլոր անհրաժեշտ ձևաչափերով. ՄԻՊ-ի հայտարարությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը
Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ:
Դրանք Ադրբեջան տեղափոխված, ըստ աղբյուրների հիմնական մասի, հազարավոր վարձկաններ են, որոնց թվում կան նաև ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ ու ըստ արձանագրված տվյալների՝ նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու Սիրիայի հյուսիսային հատվածից:

Այս մասին ակնհայտորեն վկայում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախ քննության արդյունքներով հավաքագրած ապացույցները: Դրանք առավելապես օբյեկտիվ ապացույցներ են, այսինքն՝ լուսանկարների ու տեսանյութերի մասին:
Եվ սա տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի տարածքում:

Միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ վճռականորեն հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր, հանցավոր երևույթի վրա: Դա հրատապ քայլերով չկանխելու դեպքում արդեն իսկ խաղաղ բնակչության համար առաջացած հումանիտար աղետը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Դա սպառնալիք է անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքների ողջ համակարգին: Սա է ամրագրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2019 թվականի սեպտմեբրի 26-ի 42/9 բանաձևում՝ որպես հիմնարար պահանջ:

Հավաքագրված տվյալները վաղը կուղարկվեն միջազգային գործընկերներին բոլոր անհրաժեշտ ձևաչափերով:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխատել 24 ժամյա աշխատանքային արտակարգ ռեժիմով: Ապահովվում է սերտ համագործակցություն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

11։35- Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգի արդիական հարցերը: Քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հարցերը՝ հաշվի առնելով Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները:

11։28- Ադրբեջանի կորուստները. 416 զրահատեխնիկա, 4 «Սմերչ», 3754 սպանված

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստները սեպտեմբերի 27-ից ի վեր:

Ըստ այդմ, Ադրբեջանի կորուստները հետեւյալն են.

127 ԱԹՍ,

16 ուղղաթիռ,

17 ինքնաթիռ,

416 զրահատեխնիկա,

4 «Սմերչ»

3754 սպանված:

11։20- Երեք բրիգադի վրեժը փորձում են Ստեփանակերտից առնեն. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Երեք բրիգադի վրեժը փորձում են Ստեփանակերտից առնեն։ Միայն դրան եք ընդունակ»։

11։08- Հարաբերական անդորրը Ադրբեջանն օգտագործել է վերախմբավորում կատարելու համար և անցել է հարձակման

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը հաջորդած հարաբերական անդորրը հակառակորդը հոկտեմբերի 6-ին օգտագործել է վերախմբավորում կատարելու համար և անցել հարձակման ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: «Հակառակորդի գործողությունները վտանգ են ներկայացրել նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի համար: ՊԲ մարտիկները հուժկու հակահարվածներով չեզոքացրել են ադրբեջանական զինուժի առաջխաղացման բոլոր փորձերը: Մարտերի ընթացքում ոչնչացվել է մեծաքանակ կենդանի ուժ, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այլ սպառազինություն և ռազմական տեխնիկա:

ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը»,-հայտնել է Արցախի ՊԲ-ն:

Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով: Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին: Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 60 զոհ, մի քանի տասնյակ խոցված և սարքին տեխնիկա: Խոցվել է նաև հակառակորդի վառելիքաքսուկային նյութերի խոշոր պահեստ:

ՊԲ-ն վստահորեն տիրապետում է օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման:

10։08- Հակառակորդի հերթական վառելիքաքսուքային խոշոր բազան օդ հանվեց. Շուշան Ստեփանյան

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակառակորդի հերթական վառելիքաքսուքային խոշոր բազան օդ հանվեց․․․ շարունակելի
Տեսանյութը՝ շուտով»։

10։47- ՊԲ-ն հայտնում է ևս 40 զոհված զինծառայողների անուններ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Դավոյան Գագիկ Լևոնի, ծնվ. 2000թ.
Ղուշունց Գեղամ Սարմենի, ծնվ. 1984թ.
Մնացականյան Էդմոն Արտակի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Վահե Հրանտի, ծնվ. 2000թ.
Ղարաջյան Գոռ Հակոբի, ծնվ. 2000թ.
Ավետիսյան Կնյազ Գևորգի, ծնվ. 2000թ.
Վարդանյան Հայկ Օնիկի, ծնվ. 2002թ.
Վարդանյան Գոռ Գուրգենի, ծնվ. 2002թ.
Գասպարյան Գոռ Գևորգի, ծնվ. 2001թ.
Աբրահամյան Սևակ Արմենի, ծնվ. 2001թ.
Արզումանյան Աշոտ Սողոմոնի, ծնվ. 2001թ.
Մելքոնյան Սամվել Սայադի, ծնվ. 2000թ.
Գերասիմյան Մարատ Հրաչիկի, ծնվ. 2000թ.
Հովհաննիսյան Սիմոն Արտակի, ծնվ. 2000թ.
Հակոբյան Մկրտիչ Հակոբի, ծնվ. 1986թ.
Խաչատրյան Գառնիկ Հուսիկի, ծնվ. 1987թ.
Հայրապետյան Գառնիկ Հենրիկի, ծնվ. 1976թ.
Հովհաննիսյան Երվանդ Արտյոմի, ծնվ. 1986թ.
Աղասյան Արթուր Գրիգորիի, ծնվ. 1997թ.
Մելիքյան Հովհաննես Մուշեղի, ծնվ. 1994թ.
Ենգոյան Պատվական Արամի, ծնվ. 1995թ.
Ազատյան Հրանտ Սեմյոնի, ծնվ. 1997թ.
Վարդանյան Նարեկ Վարդանի, ծնվ. 1993թ.
Սանասարյան Շիրազ Զորիկի, ծնվ. 1998թ.
Ավանեսյան Շամո Նիկոլայի, ծնվ. 1987թ.
Գրիգորյան Կարեն Հրաչյայի, ծնվ. 2001թ.
Հախինյան Արթուր Արկադիի, ծնվ. 2001թ.
Համբարձումյան Դավիթ Միքայելի, ծնվ. 2001թ.
Զաքարյան Դավիթ Աշոտի, ծնվ. 2000թ.
Համբարյան Դավիթ Մամիկոնի, ծնվ. 2001թ.
Բադալյան Արթուր Ռոբերտի, ծնվ. 2001թ.
Հայրապետյան Գեղամ Վարդանի, ծնվ. 2000թ.
Այվազյան Թաթուլ Կամոյի, ծնվ. 2001թ.
Վարդանյան Հովհաննես Հայկի, ծնվ. 2001թ.
Մուրադյան Գևորգ Արարատի, ծնվ. 2001թ.
Մելքոնյան Տիգրան Վահանի, ծնվ. 2000թ.
Խեչոյան Արսեն Կարենի, ծնվ. 2001թ.
Չիտչյան Մարսել Ռաֆայելի, ծնվ. 2001թ.
Ազատյան Գրիշա Գագիկի, ծնվ. 2001թ.
Քոչարյան Վիգեն Համլետի, ծնվ. 2001թ.

09։33 - Թշնամու ահաբեկչական բանակն այս պահին անխնա ոչնչացվում է. Վահրամ Պողոսյան

Թշնամու ահաբեկչական բանակն այս պահին անխնա ոչնչացվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Փա ՛ռք Հայոց Բանակին»,-հավելել է նա։

09:29 - Ադրբեջանական կողմը կուտակվում է անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է.

Շատ կարևոր

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները,չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների: Մասնավորապես,արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել:

Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք:

Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից:

08:58 - Կրկին թիրախավորվում են Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

08:50 - Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ

Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։
Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։
Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը՝ շուտով։
Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը

Комментариев нет: