Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց համայն հայությանը։ Նա ասաց, որ արդեն մեկ շաբաթ կենաց ու մահու կռիվ է։ Իր ծավալով անգամ 21-րդ դարում աննախադեպ պատերազմ է ու Արցախի ՊԲ-ն պայքարում է Ադրբեջանի, Թուրքիայի ու միազգային ահաբեկիչների դեմ։
100-ավոր տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, հազարավոր հրթիռներ, անօդաչու սրաքեր, 10-նյակ հազարավոր հետևակ։ Հեռահար խոցման մեծ զինատեսակներ։ Ադրբեջանն ու Թուրքիան գործի են դրել ամբողջ զինանաոցը։
Մեկ մարտական դիրքի վրա 150-200 թշնամու զինվոր է հարձակվում, կրկնվում են օրական մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային ու ավանդական հրտեանով, զրահատեխնիկայով, անօդաչուների մասնակցությամբ, ներգրավված են սիրացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական հատուկ զինվորականներ, շուրջ 150 թուրք բարձրաստիճան զինվորական է ղեկավարում ռազմական գործողությունները։
Արդեն մեկ շաբաթ կենաց ու մահու կռիվ է Արցախի սրբազան հողի վրա, մարդկային կորուտներ ունենք բազմաթիվ, մեծ թվով զինտեխնիկա է շարքից դուրս եկել, բայց հակառակորդը ի վիճակի չի եղել լուծել որևէ ռազմական խնդիր, աներեևակայելի է այն տոկությունը, որով կանգնել ենք այս ամենին հանդիման։ Հերոսության աներևակայելի դրվագներ կան։
Մանրամասները` տեսանյութում
No comments:
Post a Comment