ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղում իրադրության վերաբերյալ / UNSC Press Elements on the situation in Nagorno-Karabakh, - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/30/2020

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղում իրադրության վերաբերյալ / UNSC Press Elements on the situation in Nagorno-Karabakh,

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղում իրադրության վերաբերյալ (հայերեն թարգմանությունը իմն է՝ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ)
«Անվտանգության Խորհրդի անդամները մտահոգություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին տեղեկությունների կապակցությամբ: Նրանք վճռականորեն դատապարտում են ուժի կիրառումը եւ ափսոսանք են հայտնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի եւ կորուստների համար:
Անվտանգության Խորհրդի անդամները աջակցություն են հայտնել կողմերին հասցեագրված Գլխավոր Քարտուղարի հորդորներին՝ անմիջապես դադարեցնելու ռազմական գործողությունները, թուլացնելու լարվածությունը եւ անհապաղ վերադառնալու կառուցողական բանակցություններին:
Անվտանգության Խորհրդի անդամները իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերին եւ կոչ են արել կողմերին՝ սերտորեն համագործակցել նրանց հետ՝ վերականգնելու երկխոսությունը առանց նախապայմանների»:


Security Council members expressed concern over reports of large scale military actions along the Line of Contact in the Nagorno-Karabakh conflict zone.  They strongly condemn the use of force and regret the loss of life and the toll on the civilian population.

Security Council members voiced support for the call by the Secretary General on the sides to immediately stop fighting, de-escalate tensions and return to meaningful negotiations without delay.

Security Council members expressed their full support for the central role of the OSCE Minsk Group Co-Chairs and urge the sides to work closely with them for an urgent resumption of dialogue without preconditions.

Комментариев нет: