(PHOTO) Խրախճանքը ժանտախտի ժամանակ շարունակվում է. Արսեն Թորոսյանը նկարներ է հրապարակել արձակուրդից - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/01/2020

(PHOTO) Խրախճանքը ժանտախտի ժամանակ շարունակվում է. Արսեն Թորոսյանը նկարներ է հրապարակել արձակուրդից

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ օգոստոսի 30-ին, նկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում, որոնց կից գրել է. «Արձակուրդը սկսում ենք լեռնագնացությամբ»։ Նկարներն արված են Արագած լեռան ստորոտում։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև առաջացած հակամարտության վերաբերյալ մամուլի սկանդալային հրապարակումներից հետո Արսեն Թորոսյանը մեկնեց արձակուրդ՝ այդպես էլ որևէ պատշաճ պարզաբանում չտալով մամուլի հրապարակումներին։ Կորոնավիրուսային համաճարակի ընթացքում առողջապահական գերատեսչության պատասխանատուի արձակուրդ մեկնելը մեծ քննադատության ալիք բարձրացրեց, որին ի պատասխան Թորոսյանն արձագանքեց. «Արձակուրդ մեկնելը ոչ միայն իմ սահմանադրական իրավունքն է, այլ ընտանիքիս և երեխաներիս իրավունքն է»։

Քննադատությունը պայմանավորված էր մասնավորապես այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության վատ կառավարման հետևանքով՝ տարածաշրջանի մյուս պետությունների համեմատությամբ, գրանցվել են ամենավատ ցուցանիշները ինչպես մահացությունների թվերով, այնպես էլ ամեն օր արձանագրվող նոր դեպքերի քանակով։

Օգոստոսի 30-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 124 նոր դեպք։ Արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը 43750 է, մահվան ելքով դեպքերը՝ 1144: Եվ այս ցուցանիշների պայմաններում Առողջապահության նախարարը վայելում է իր արձակուրդն ու երջանիկ դեմքով նկարներ հրապարակում։ Իշխանական խրախճանքը ժանտախտի ժամանակ շարունակվում է։

Արսեն Թորոսյանի արձակուրդային նկարները՝ ստորև.




Աղբյուր՝ AntiFake.am

Комментариев нет: