Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/20/2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 08:20-ի սահմաններում Բալահովիտ –Աբովյան ավտոճանապարհի Տիեզերագնացների փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes G500 մակնիշի 02 UU 202 համարանիշի և KIA մակնիշի 57 ՏM 577 համարանիշի ավտոմեքենաները:


Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Mercedes G500-ը մասամբ հայտնվել է KIA-ի առջևի հատվածի վրա: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Комментариев нет: