Առանց կրթության հնարավոր է «Յաշիկ» առնել, բայց առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի Մերսեդես. Փաշինյանը - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

9/15/2020

Առանց կրթության հնարավոր է «Յաշիկ» առնել, բայց առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի Մերսեդես. Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։ Իր ելույթում վարչապետն ընդգծել է, որ 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ:

«Առանց կրթության հնարավոր է «Յաշիկ» Մերսեդես առնել: Այո, այս նախադասությունը կարող է գոյություն ունենալ: Բայց եթե հնարավոր է առանց կրթության ձեռք բերել G կարգի մերսեդես, առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի Մերսեդես:

Մենք ինչպիսի՞ ապագա ենք ուզում ունենալ. որ G կարգի «Մերսեդես» միայն վարողներ լինե՞ն, թե՞ ուզում ենք լինել դրա ստեղծողը, արտադրողը: Մենք ուզում ենք լինել սպառո՞ղ, թե՞ ստեղծող: Այո, առանց կրթության հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել»,- անդրադառնալով երեխաների՝ ամեն ինչի նկատմամբ հիմա շատ քննադատաբար վերաբերմունք ունենալուն, ասաց վարչապետը:

«Ես ուզում եմ դուք ընկալեք, որ ամեն ժամը, որ անցկացնում եք դպրոցի պատերի ներսում և ձեր կրթական օրակարգի մեջ ամեն րոպեն թե ինչպես եք անցկացնում, դրանով որոշվում է, թե ինչպես եք ապրելու դուք: Ինչպես են ապրելու ձեր երեխաները, ձեր ընտանիքները»,- ասաց վարչապետը՝ դիմելով աշակերտներին:

«Ես ուզում եմ, որ դուք պատրաստ լինեք վաղվա պատասխանատվությանը, որն անխուսափելիորեն ծանրանալու է ձեր ուսերին: Ձեր կրթության ընթացքում դուք այսօր մարզվում եք: Պետք է ունենանք ուժեղ մարմին, ուժեղ միտք, ուժեղ նպատակներ, որպեսզի վաղը, երբ պատասխանատվությունը ծանրանա ձեր ուսերին, այն կրեք հաճույքով, այդ ընթացքում ձեզ զգաք երջանիկ»,-ասաց նա և հավելեց, որ երեխաների ուսերին այսօր արդեն որոշակի ծանրություն կա. խոսքը դիմակով դպրոց հաճախելու մասին է:

No comments:

READ MORE