Ինչու է Քիմ Քարդաշյանը սառեցնում իր Facebook-ի և Instagram-ի էջերը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/18/2020

Ինչու է Քիմ Քարդաշյանը սառեցնում իր Facebook-ի և Instagram-ի էջերը

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանըմիանում է այլ հայտնիների արշավին՝ սառեցնելով իր Facebook-ի և Instagram-ի էջերը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։


Այդպիսով նրանք կոչ են անում աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերին զսպել ատելության և քարոզչության տարածումը:

«Սոցցանցերում տարածված ապատեղեկատվությունը լուրջ ազդեցություն ունի մեր ընտրությունների վրա և խարխլում է մեր ժողովրդավարությունը», - գրել է Քարդաշյան Ուեսթը Instagram-ի իր էջում՝ աջակցություն հայտնելով Facebook-ի դեմ սկիզբ առած «Դադարեցրեք ատելությունը շահույթի համար» արշավին:

Դերասաններ Քերրի Վաշինգտոնը, Ջենիֆեր Լոուրենսը և Սաչա Բերըն Քոենը նույնպես Twitter-ում գրառում են կատարել Facebook-ին ուղղված նույն կոչով:

Այս ամռանը քաղաքացիական իրավունքի խմբերի կողմից սկսված արշավը հարյուրավոր խոշոր ընկերությունների աջակցությունը ստացավ՝հուլիսին բոյկոտելով սոցիալական մեդիայի հսկայի գովազազդները, թեև դա քիչ ազդեցություն ունեցավ Facebook-ի վրա:

Աշխարհի 10 ամենաշատ հետևորդներ ունեցող հեռուստաաստղ Քարդաշյանի այս քայլընոր հարված է հասցնում Facebook-ի իմիջին՝ ստիպելով վերջինիս վերանայել հայտնիների հետ հարաբերությունները:

Facebook-ը հայտարարել է, որ համագործակցելու է քաղաքացիական իրավապաշտպան խմբերի հետ ատելության խոսքի դեմ պայքարի ավելի շատ գործիքներ մշակելու համար:

Քիմ Քարդաշյանը դարձել է սոցիալական փոփոխությունների ազդեցիկ ուժ՝ իր 188 միլիոն հետևորդների շրջանում բարձրացնելով կլիմայի փոփոխության հարցը և լոբբիստական գործունեություն ծավալելով Սպիտակ տան հետ՝ ուղղված քրեական արդարադատության բարեփոխումներին:

Комментариев нет: