Իրանը կգործակցի Ռուսաստանի հետ COVID-19-ի դեմ պատվաստանյութի համար - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/25/2020

Իրանը կգործակցի Ռուսաստանի հետ COVID-19-ի դեմ պատվաստանյութի համար

Թեհրանը մտադիր Է Մոսկվայի հետ համագործակցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության գծով, այդ թեմայի շուրջ կոնսուլտացիաներ են անցկացվում: Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել Է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին:

«Մենք բանակցություններ են վարում, ես բանակցություններ եմ անցկացրել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւի հետ, մեր պաշտոնատար անձինք կոնսուլտացիաներ են անցկացրել մի քանի փուլով, մենք հայտարարել ենք, որ կհամագործակցենք ընդհանուր համագործակցության բնագավառում»,-հայտարարել Է Ջալալին՝ հանդես գալով «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում։

Комментариев нет: