Մասնագետը նշել է՝ որոնք են բանջարեղենի լավագույն տեսակներն ավելորդ քաշի դեմ պայքարի համար - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/17/2020

Մասնագետը նշել է՝ որոնք են բանջարեղենի լավագույն տեսակներն ավելորդ քաշի դեմ պայքարի համար

Բժիշկ-սննդաբան Նատալյա Պուգաչովան նշել է բանջարեղենի այն տեսակները, որոնք հարկավոր է ներառել սննդակարգում ավելորդ քաշից ազատվելու համար, գրում է «РИА Новости»-ն՝ kp.ru-ին հղումով։ Մասնագետի խոսքով՝ քաշի նվազեցման համար առավել օգտակար է տերևավոր բանջարեղենը, հատկապես՝ սպանախն ու նեխուրը։



«Մեծ քանակությամբ մանրաթելերից, ֆոլաթթվից ու ասկորբինաթթվից բացի տերևավոր բանջարեղենը հարուստ է նաև կալիումով, որը բնական միզամուղ միջոց է», — նշել է մասնագետը kp.ru-ի հետ զրույզում։

Բանջարեղենի այս տեսակներում պարունակվող սննդարար նյութերն առավել լավ յուրացնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս աղցաններին քիչ քանակությամբ բուսայուղ հավելել։

Ավելորդ քաշի դեմ պայքարում շատ արդյունավետը կարող են լինել նաև կաղամբը, վարունգն ու ճակնդեղը։ Բանջարեղենի այս տեսակներն ունեն շատ ցածր կալորիականություն և միաժամանակ նպաստում են մարսողության կարգավորմանն ու էներգետիկ փոխանակության պահպանմանը։

Բացի այդ, սննդաբանը խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել նաև կծու կամ սուր համ ունեցող բանջարեղեն, այդ թվում՝ սոխ, սխտոր, ծովաբողկ ու կոճապղպեղ։

«Դրանք բոլորն ունեն իրենց յուրահատուկ օգտակար բաղադրիչներն ու կենսաբանական ակտիվ նյութերը, որոնք հակասեպտիկ, հակաօքսիդանտային ու խթանող ազդեցութուն են ունենում, ինչը շատ օգտակար է առողջ կենսակերպ վարողների համար», — նշել է մասնագետը։

Комментариев нет: