Հայտնի է Մարիամ Մելիքյանի երկրորդ երեխայի սեռը. ՖՈՏՈ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/26/2020

Հայտնի է Մարիամ Մելիքյանի երկրորդ երեխայի սեռը. ՖՈՏՈ


Տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանի, ով ամուսնությունից հետո բնակվում է Թուրքիայում,  Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:





Երկրորդ երեխայի ծնունդին սպասող երիտասարդ մայրիկն իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են երեխայի սեռն իմանալուն նվիրված խնջույքի ժամանակ։ Ինչպես պարզվել է Մարիամ Մելիքյանի երկրորդ երեխան նույնպես աղջիկ է։ 



Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երկրորդ երեխայի ծնունդին սպասող երիտասարդ մայրիկը պատկերված էր դստեր հետ։ Մայր ու դուստր կրում էին միանման զգեստ․ կանաչ երանգի, լայն։ Մարիամն արձակել էր երկար վարսերը, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Դուք միշտ երեխա կլինեք ձեր մոր համար, նույնիսկ երբ ունեք ձեր սեփական ընտանիքը եւ ձեր երեխան ...»։




Комментариев нет: