Այսօրվանից ուժի մեջ է մտնում տուրիստականից տրանսպորտային ոլորտի աջակցության ծրագիրը. Վարչապետ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/24/2020

Այսօրվանից ուժի մեջ է մտնում տուրիստականից տրանսպորտային ոլորտի աջակցության ծրագիրը. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ շարունակում է մնալ այն տեսակետին, որ այս պատմության ավարտին բոլոր երկրներն էլ մոտավորապես նույն իրավիճակում են լինելու։

«Իհարկե, բացառությամբ այն երկրների, որոնք այնքան ռեսուրս կունենան, որ մինչև պատվաստանյութի ստեղծումը կունենան խիստ սահմանափակումներ պահելու ռեսուրս։ Զարգացումները դա են ցույց տալիս, ըստ էության Եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել, սա շատ կարևոր հանգամանք է։ Կա ևս մեկ գործոն, որը ես չեմ կարող չնշել՝ Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսանոց թափանցիկ է, այսինքն մենք այս ընթացքում որևէ թիվ չենք փոխել»,-նշեց նա։


Նրա խոսքով՝այն, ինչ գիտեն իրենք, գիտի ՀՀ-ի քաղաքացին և ամբողջ աշխարհը, այն տարբերությամբ, որ իրենք կարող է մի քանի ժամ ավելի շուտ գիտեն, քան մյուսները։ «Կառավարությունը շարունակում է իրագործել հակաճգնաժամային միջոցառումներ և այսօրվանից ուժի մեջ է մտնում տուրիստական-տրանսպորտային ոլորտի աջակցության ծրագիրը».-հայտարարեց գործադիրի ղեկավարը։

Комментариев нет: