Բժիշկները հայտնել են քնի բարելավման համար նախատեսված մթերքները - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/26/2020

Բժիշկները հայտնել են քնի բարելավման համար նախատեսված մթերքները

Պարզվում է՝ սնունդն ազդում է ոչ միայն առողջական վիճակի, այլեւ քնի արագության վրա։ Բժիշկները թվարկել են մթերքներ, որոնք օգնում են ավելի արագ քնել գիշերը։


Ինչպես հաղորդում է ToDay News Ufa-ն, ամուր առողջության համար մարդուն անհրաժեշտ է քնել օրական 7-8 ժամից ոչ պակաս: Սակայն որոշ գործոններ խոչընդոտում են բնականոն հանգստին: Խոսքը կոֆեինի, քնի ռեժիմի խաթարման կամ անքնության մասին է։

Փորձագետների կարծիքով՝ սննդակարգում որոշ մթերքների առկայությունը քնից առնվազն մեկ ժամ առաջ կարող է բարելավել քնի որակը: Այնպես որ, ճաշից հետո մասնագետները խորհուրդ են տալիս ուտել բանան, քանի որ այն պարունակում է կալիում եւ մագնեզիում, որոնք նպաստում են մկանների թուլացմանը: Մրգային կազմի մեջ կա նաեւ վիտամին B6-ը, որն օգնում է սերոտոնինի ազատ արձակմանը, ինչը մեծացնում է թուլացման զգացումը:

Շատ մագնեզիում հայտնաբերվել է թզի մեջ: Միգը օգնում է պայքարել անքնության դեմ եւ բարելավում է քնի որակը:

Հանգստացնող եւ թուլացնող հատկություններ ունի նաեւ երիցուկի թեյը: Բավական է խմել մի բաժակ անուշաբույր ըմպելիք քնելուց առաջ: Բացի այդ, երիցուկը արդյունավետ է անհանգստության եւ դեպրեսիայի դեմ պայքարում:

Սալորը պարունակում է մեծ քանակությամբ նյութեր, որոնք սկսում են մելատոնինի արտադրությունը։ Ենթադրվում է, որ քնկոտությունը տեղի կունենա այն օգտագործելուց կես ժամ անց: Մելատոնին պարունակվում է նաեւ պիստակներում: Նրանց մեջ կա նաև շատ սպիտակուց և մագնեզիում, որոնք օգտակար են որակյալ հանգստի համար:

Комментариев нет: