Ադրբեջանն ամբողջովին վակումի մեջ է պահում իր հանրությանը. Անժելա Էլիբեգովա - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/30/2020

Ադրբեջանն ամբողջովին վակումի մեջ է պահում իր հանրությանը. Անժելա Էլիբեգովա

«Ադրբեջանական տեղեկությունները սուր ենք, քանի որ Ադրբեջանն ամբողջովին վակումի մեջ է պահում իր հանրությանը: Առաջին օրը փակեցին սոցցանցերը, թողնելով միայն թվիթերը, որն արտաքին աշխարհի համար էր և այնտեղ թուրքերն ու ադրբեջանցիներն իրենց հեշթեգերով հարձակում էին գործադրում տեղեկատվական դաշտում»,- ADTV << Հարցազրույց>> հաղորդման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

Նրա խոսքով` երբ հայկական կողմը համախմբվեց և բոլորով գնացին թվիթեր այնտեղ թուրքերի ու ադրբեջանցիների, այսպես ասած, «հախից գալու», իրենք ստիպված սահմանափակեցին նաև այդ դաշտը.<<Առցանց մամուլի մասով այժմ կիբեռբանակներն իրար հետ մարտերի մեջ են, հետևաբար այն դժվար հասանելի է և՛ իրենց հանրության, և՛ մեր հանրության համար: Քանի որ լրատվական կայքերն անընդհատ կոտրման տակ են , այստեղ հիմնականում ինֆորմացիայի հասանելիության մասով իրենց մոտ մնում է հեռուստացույցը և ռադիոն: Մեր ինֆորմացիա ստանալու հնարավորություններն էլ ցավոք սահմանափակ են և փորձում ենք կցկտուր մոզաիկան հավաքել, բայց քանի որ մենք ունենք պատկեր նախքան ռազմական գործողությունների սկիզբը, հետևաբար կարող ենք վերլուծել, թե ինչ է կատարվում հիմա»:

Էլբեգովան նշեց, որ տեղեկատվական դաշտում որոշակի սահմանափակումներ Ադրբեջանը միշտ ունեցել է, սկսած 2014 թվականի օգոստոսյան մարտերից հետո.«Իրենց մոտ պաշտոնական մակարդակով օրենք ընդունվեց, որով լրատվամիջոցներին արգելվում է որևէ ինֆորմացիա հաղորդել, որը դուրս է պաշտոնական տեղեկությունից: Պաշտոնական տեղեկությունից զատ ինչ-որ բաներ հրապարակելու համար մարդիկ նույնիսկ կարող են բանտ նստել: Եվ դրա կիրառումը մենք ապրիլյան դեպքերի ժամանակ էլ տեսանք»:
Մանրամասները` տեսանյութում.

Աղբյուրը

Комментариев нет: