Ինչ է կատարվում Հայաստանի բանկային համակարգում․ համավարակի հետևանքները - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/10/2020

Ինչ է կատարվում Հայաստանի բանկային համակարգում․ համավարակի հետևանքները





 Կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում բանկերը հետաձգել են ընդհանուր 1,3 տրիլիոն դրամ մնացորդով վարկային պարտավորությունների մարում: Արդյունքում բանկային համակարգ չի մտել ընդհանուր 100 միլիարդ դրամ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հովհաննես Խաչատրյանը պարզաբանեց. «1,3 տրիլիոն դրամը վերանայումների, վարկերի հետաձգման պահի դրությամբ պարտքերի մնացորդն է եղել, տարբեր բանկերում տարբեր չափերով և տարբեր ժամկետներով (հիմնականում 3-6 ամսով) հետաձգվել է երկու-երեք ամսվա մարում: Եվ այդ ամիսների ընթացքում 100 միլիարդ դրամի հոսք դեպի բանկեր տեղի չի ունեցել, տեղափոխվել է հաջորդ ամիսներ: Այս պահի դրությամբ՝ վարկային արձակուրդ չկա: Մեր դիտարկումներով՝ վարկերի մարումները մեծ հաշվով իրականանում ենէ ըստ վերաձևակերպված ժամկետների: Կան նաև վարկառուներ, որոնց ֆինանսական վիճակը չի կարգավորվել, բայց մարումները շարունակում են»:


Բանկերից արտահոսքերը, բացի վարչական ծախսերից, հիմնականում ավանդներն են: Արտահոսքերի մասով բանկերը չունեն որևէ ավանդատու, ոչ մի վարկատու՝ միջազգային կազմակերպությունների տեսքով, արձակուրդներ չի տրամադրել: Նույնիսկ եթե տրամադրի և հետաձգվեն վարկերը, դա կնաշանակի ավելի մեծ տոկոսային ծախսեր բանկերի համար: Բանկերն ունեցել են բուֆերներ, որոնք ծախսվել են առաջացած ճեղքը ծածկելու համար, բայց դրանք անսահմանափակ չեն»,- նշեց Հովհաննես Խաչատրյանը:



Комментариев нет: