Կամուսնանամ, երբ հասկանամ, որ ես ու դիմացինս կայացել ենք». Իննա Խոջամիրյան - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/16/2020

Կամուսնանամ, երբ հասկանամ, որ ես ու դիմացինս կայացել ենք». Իննա Խոջամիրյան

 Արթնանալուց  հետո առաջինը լոգանք եմ ընդունում:

   Իմ իդեալական հանգստյան օրը օգոստոսից չի եղել:

Ֆիլմը պետք է դիտել կինոթատրոնում:

Անվերջ կարող եմ լսել Շարլ Ազնավուրի բոլոր երգերը:

Վերջին անգամ Google-ում փնտրել եմ, թե որտեղ կարող եմ նշել ծննդյանս օրը:

Առանց համացանցի կյանքն ուզում եմ պատկերացնել, բայց դեռ չի ստացվում:

Քչերը գիտեն, որ ես մելանխոլիկ եմ:

Առաջին աշխատավարձս, ինչպես առաջին սերը, կուտ է գնացել:

Գաղտնի հոբբիս բրենդամոլությունն է:

Ամենաթանկ իրը, որը գնել եմ` մեքենաս է:

Մարդու մեջ ինձ կարող է գրավել պատասխանատվությունը:

Վանել` անլրջությունը:

Զայրանում եմ վերջերս ամեն ինչից:

Երբեք չգիտեմ` ինչ չեմ անի:

Չեմ ների չգիտեմ... ինչ մտածում էի` չեմ ների, ներել եմ:

Եթե հնարավորություն ունենամ անցյալ գնալու, կցանկանամ ունենալ այն մտածողությունը, որն ունեմ հիմա:

Ինձ շատ է ծիծաղեցնում ամեն մանրուք:

Երջանիկ լինելու համար պետք է բաց թողնել իրադարձություններն ու մարդկանց:

Առաջին անգամ սիրահարվել եմ դպրոցական տարիքում` կարմիր կոշիկներով տղայի:

Անպատասխան սեր չեմ ունեցել:

Դիմացինի սիրուն արժանանալու համար ոչինչ պետք չէ:

Մինչև ամուսնանալը պետք է լավ մտածել:

Կամուսնանամ, երբ հասկանամ, որ ես ու դիմացինս կայացել ենք ու արդեն կարող ենք ապահովել մեր հետնորդներին:

Комментариев нет: