Խորհուրդներ ծնողներին` երեխայի առնանդամի խնամքի մասին - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/22/2020

Խորհուրդներ ծնողներին` երեխայի առնանդամի խնամքի մասին

 Նորածիններին բնորոշ է թլիփի ներքին թերթիկի կպումն առնանդամի գլխիկին: Սովորաբար, այս երևույթին ուշադրություն չեն դարձնում ո՛չ մանկաբույժները, ո՛չ էլ` ծնողները: Ընդհանրապես, կոշտ կամ բռնի ձևով չի կարելի թլիփը հետ քաշել, քանի որ դա կարող է բերել մաշկի բորբոքման, կպումների կամ իսկական ֆիմոզի զարգացման:



Հարկավոր է երեխաների առնանդամի մաշկը լվանալ գոլ ջրով, խուսափել գրգռող օճառների կամ սպունգի օգտագործումից: Այնուհետև, որոշ ժամանակ անց աստիճանաբար պետք է ծնողները փորձեն թլիփը հետ քաշել, չհաջողվելու դեպքում պետք է դիմել ուրոլոգի խորհրդատվությանը:

Երեխաների առնանդամը պետք է լվանալ փափուկ շորով, օճառի օգտագործման դեպքում պետք է վերջում այն լավ լվանալ, չորացնել թլիփն ու գլխիկը, այնուհետև թլիփն առաջ տանել:

Երեխաների առնանդամի գլխիկն ու մաշկը հաճախ է կարմրում: Երբեմն այս կարմրությունը պայմանավարված է թլիփի կողմից արտազատվղ նյութերով, որոնց միջոցով մաշկն անջատվում է գլխիկից: Երբեմն այս սպիտակադեղնավուն նյութը շփոթում են թարախի հետ:

Ամեն պարագայում, նախադպրոցական տարիքում մայրն է պատասխանատու երեխայի խնամքի համար, իսկ դպրոցական տարիքից սկսած պետք է երեխային սովորեցնել ինքնուրույն հոգ տանել հատկապես սեռական օրգանների խնամքով, վարժեցնել անձնական հիգիենայի կանոնները, սովորեցնել անդամը լվանալ, չորացնել, թլիփը հետ տանել, և բացել անդամի գլխիկը` խուսափելու համար մի շարք հիվանդություններից, հատկապես` ֆիմոզից:

Комментариев нет: