Մեզ անհրաժեշտ է կրթական հեղափոխություն․ տաղանդավոր երեխաների արտահոսք է նորից սկսվում - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

9/12/2020

Մեզ անհրաժեշտ է կրթական հեղափոխություն․ տաղանդավոր երեխաների արտահոսք է նորից սկսվում

 Որակյալ կրթությունը զարգացման միակ հեռանկարն է, ընդ որում՝ ոչ միայն անհատների, այլ նաև հասարակությունների ու պետությունների մակարդակում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Էրազմուս +» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինե Ծատուրյանը նշեց, որ Հայաստանի անկախացումից հետո կրթության համակարգում խնդիրներն ավելացել են:



«Ժամանակի ընթացքում տեղային լուծումներ են տրվել, ֆորմալ փոփոխություններ են կատարվել, բայց բովանդակային լուծումներ չեն տրվել: Դա պայմանավորված էր նրանով, որ չնայած շուկայական հարաբերություններին անցմանը, պահպանվեց բուհերի կենտրոնացված կառավարումը, ինչը բերեց պատասխանատվությունների թերի բաշխման:

Կան բազմաթիվ կանոնակարգեր, որոնք խստորեն սահմանափակում են բուհերի ինքնավարությունը և խոչընդոտում են մեծ քայլերով առաջ գնալուն: Այս իներցիայից ընդամենը երկուսուկես տարվա ընթացքում շատ դժվար է ազատվելը»:



 

Կրթության փորձագետի կարծիքով՝ կրթության համակարգում շատ արագ բարեփոխումները պահանջում են մեծ ներդրումներ. «Սակայն, ցավոք, ֆինանսական ներդրումներ դեռևս չկան: Ես տեսնում եմ այլընտրանքային ճանապարհներ: Մեզ համար կարող է օրինակ լինել Չինաստանի փորձը. պետությունը լուրջ ներդրումներ արեց ավելի քան 100 բուհում, բուհերին տվեցին մեծ ինքնավարություն, որպեսզի հասնեն բարձունքների»:



«Մեզ անհրաժեշտ է կրթության հեղափոխություն,- ընդգծեց Քրիստինե Ծատուրյանը՝ հավելելով, որ նորից «ուղեղների» արտահոսք է սկսվում, շատ տաղանդավոր ուսանողներ լավ կրթություն ստանալու համար մեկնում են արտասահման:

No comments:

READ MORE